«Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, ասի՝ 33 դիվիզիա շրջափակման մեջ ես գցել, ո՞ւր են մեղավորները, խի՞ չեն պատժվում»․ Շանթ Հարությունյան
![]() 543 Կիրակի, 31 հուլիսի, 2022 թ., 16:36 «Արդեն պատերազմից գրեթե 2 տարի է անցել։ Ո՞վ է պատասխանատվության ենթարկվել 30-35 հազար զորքի շրջապատման մեջ հայտնվելու համար, որոնց փրկելու համար, ըստ Նիկոլի, ստորագրվել է կապիտուլացիան»,- «Նոյան տապան» մամուլի ակումբում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը։ «Ամբողջ գեներալիտետը պետք է հեռացվեր, մեղավորները պատասխանատվության ենթարկվեին։ Գերագույն գլխավոր հրամանատարի հետ միասին բոլորը պետք է պատժվեն այդքան մեծ զորքերի շրջապատումն անխուսափելի դարձնելու համար»,- ասաց նա։ «Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի օրակարգով, այլ ասի՝ 33 դիվիզիա դու շրջափակման մեջ ես գցել, որի արդյունքում ստորագրել ու արդարացրել ես քո կապիտուլյացիան։ Հիմա դրա մեղավորները ո՞ւր են, խի՞ չեն պատժվում», ասաց Շ․ Հարությունյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
