«Նիկոլը ձգտում է անցնել ավտորիտար ռեժիմի». Իշխան Սաղաթելյան
![]() 279 Երկուշաբթի, 01 օգոստոսի, 2022 թ., 12:24 ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պոպուլիստ մարդասպանը ձգտում է վերածվել բռնապետի. չունենալով իշխանություն (խնդրում եմ պաշտոնը չխառնել իշխանության հետ), ինչպես նաև լեգիտիմություն, Նիկոլը ձգտում է անցնել ավտորիտար ռեժիմի: Դա պատմության փորձն է. աշխարհի բոլոր պուպուլիստներն ինչ-որ պահի վերածվում են բռնապետի, քանի որ այլևս ստով և կեղծիքով պաշտոնը պահել չեն կարողանում: Եվ ահա՝ խայտառակ հետապնդումներ, քաղբանտարկյալներ, նորանոր շինծու քրեական գործեր, կամակատար դատարաններ, ստրկամիտ իրավապահ համակարգ: Երեկ դավաճանի անմիջական հրահանգով ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվեց հայրենիք: Ակնյակտ է՝ Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները՝ փակելով 23-ամյա դաշնակցական հայուհու մուտքը հայրենիք և հայտարարելով անցանկալի անձ, փոխարենը նա հայրենիքի դռները լայն բացել է թշնամու առջև: Հիմա հարց իրավապահ մարմիններին՝ կարո՞ղ եք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած թուրքերին հայտարարել անցանկալի և դուրս վռնդել մեր երկրից. չեք կարող։ Նույնիսկ եթե ցանկություն և համարձակություն ունենաք, չեք կարող. Նիկոլը չի թողնի, իր առջև թուրքերի կողմից կա նախապայման՝ ջարդել հայ ժողովրդի դիմադրությունը, ազգային կորիզը, որ էլ երբեք ոտքի չկանգնենք: Նիկոլը կատարում է թուրքերի նախապայմանները, դուք՝ նիկոլի ապօրինի հրահանգները: Դուք, պահելով Նիկոլի իշխանությունը, օգնում եք, որ նա իրականացնի իր երազանքը՝ հայաթափի Արցախը, թրքացնի Հայաստանը, երկրում հաստատի բռնապետություն: Բայց միշտ հիշեք՝ պոպուլիստներն աշխարհի և ոչ մի երկրում երկար կյանք չունեն: Հայաստանը բացառություն չէ»: Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
