«Ինչն է միավորում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին». Անդրանիկ Թևանյան
![]() 322 Երկուշաբթի, 01 օգոստոսի, 2022 թ., 17:18 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Ինչն է միավորում թուրքերին, բոլշևիկներին, Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արգելում է Սփյուռքի դաշնակցականներին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Արդեն 3-րդ դեպքն է արձանագրվել։ Փաստորեն, սրանք Թուրքիայի հետ պայմանավորվում են երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանները, բայց արգելում են մեր հայրենակիցներին հատել ՀՀ սահմանը, քանզի նրանք դեմ են նիկոլական իշխանությանը։ Դաշնակցականների դեմ 1890-ից հետո արգելք ու հետապնդում կիրառել ու կիրառում են 4-ը՝ 1․ Թուրքիան՝ Աբդուլ Համիդ 2-րդից սկսած, 2. Բոլշևիկները, 3․ ՀՀՇ-ական իշխանությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, 4․ ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի արտադրական թափոն հանդիսացող ՀՀ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Դաշնակցության 132-ամյա պատմությունը հաշվի առնելով՝ այդ կառույցին կարելի է բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնել ու քննադատել բազմաթիվ սխալների համար, բայց կա մի բան, որի համեմատ ստորադասվում են բոլոր մեղադրանքներն ու սխալները։ Դա արամմանուկյանների միջոցով 1-ին հանրապետության ծնունդ ապահովելն է։ Դաշնակցականների դեմ պաթոլոգիկ ձևով կռիվ տվողները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հենց սա՝ հանրապետության ծնունդը չեն ներում նրանց։ Երբ ՀՅԴ-ի դեմ կռիվ է տալիս Թուրքիան կամ բոլշևիկը, հասկանալի է։ Բայց երբ ՀՅԴ-ն հրամանագրով արգելում է (1994թ․) կամ ՀՅԴ-ականներին Հայաստան մուտքը փակում է (2022թ․) հայաստանյան իշխանությունը, ապա դա հակաանկախականություն է։ Ավելի ճիշտ՝ թրքաբոլշևիկություն»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
