«Փաշինյան-Սինանյան տանդեմը նախընտրում է կյանք տալ Անկարա-Բաքու տանդեմին». Մուրադ Փափազյան
![]() 262 Երկուշաբթի, 01 օգոստոսի, 2022 թ., 15:06 «Հայաստանի կառավարությունն անպատասխանատու է. ամեն ինչ ձեռնարկում են՝ ճեղքելու Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները: Անպատասխանատու են, որովհետև իրենց կեցվածքով տկարացնում են Հայաստանը՝ նախընտրելով հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով սփյուռքահայ գործիչների՝ Հայաստան մուտքն արգելող նոր որոշումներին՝ նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Այս համատեքստում սփյուռքահայ գործիչն ուշադրություն հրավիրեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Սփյուռքը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ապա նկատեց, որ այդ հայտարարությանը հաջորդեց իր մուտքի արգելքը և այսօր արդեն՝ նոր արգելքներ: «Փաշինյան-Սինանյան տանդեմը նախընտրում է կյանք տալ Անկարա-Բաքու տանդեմին՝ իբրև ապագա գործընկերոջ: Այսօր համոզված եմ, որ թուրքական պահանջին դրական պատասխան տվեցին. պետք է մերժել այս մոտեցումը»,- եզրափակեց Մուրադ Փափազյանը: Հիշեցնենք՝ հուլիսի 13-ի երեկոյան էլ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի ՝ Հայաստան մուտքն էր արգելվել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
