«Գիտե՞ք՝ ինչու են կրոնական կազմակերպությունների հետևորդները շատ»․ Գարեգին Միսկարյան
![]() 301 Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 17:18 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք՝ ինչու են կրոնական կազմակերպությունների հետևորդները շատ։ Որովհետև կրոնավորները, թեկուզ շառլատան, թեկուզ տգետ, բայց կոնտենտ են ստեղծում։ Մոլորեցնում են ու շորթում, շորթում են ու կոնտենտ են ստեղծում, ստեղծում են ու տարածում, տարածում են ու մոլորեցնում, մոլորեցնում են ու շորթում ու էսպես շարունակ։ Դրա համար էլ կրոնախևները շատ են, ու բազմաբնույթ, շատ են ու բազմաշերտ, շատ են ու գնալով շատանալու են, որովհետեւ դրան ընդդիմացող չկա։ Իսկ ո՞վ պիտի ընդդիմանա... հումանիտար միտքը, հումանիտար գիտելիքը, հումանիտար կոնտենտը։ Մարդիկ մեղավոր չեն, որ տգետ են, հանգամանքներն են էդպես դասավորվել։ Իսկ ո՞վ է մեղավոր... Իսկ ո՞վ պիտի լույս տարածի... Դե, ուրեմն, դուրս արի քո պատյանից, որովհետև դու մեղավոր չես։ Որովհետև քեզ ներշնչել են առաջնային մեղքի զգացումը, որ կառավարեն քեզ ու քո սերունդներին։ Դուրս արի քո պատյանից, որովհետեւ դու միայնակ չես։ Դուրս արի քո պատյանից ու տես թե ինչքան շատ են լույսի կրողները, լույսի զինվորները, լույս տվողներն ու լույս տարածողները։ Դուրս արի, ու կոնտենտ ստեղծիր։ Ստեղծիր ու տարածր։ Ու կտեսնես, թե ինչքան արագ ու ինչ թեթևությամբ կհաղթի լույսը, որովհետև լույսի համար սահմաններ չկան։ Ու տես, թե ինչպես ինքն իրեն կհաղթի արդարությունը, որ սրնդեսերունդ պահել փայփայել ու փոխանցել են քեզ, որ մի օր նրան կյանք տաս։ Աղբյուրը` Գարեգին Միսկարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
