«Էրդողանը Ռուսաստանի և Արևմուտքի «տակտիկական փոխզիջումն» է». Հակոբ Բադալյան
![]() 338 Շաբաթ, 06 օգոստոսի, 2022 թ., 03:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մարդիկ, երբ խոսում ենք այն մասին, որ այս ռեգիոնում որևէ մի այլ խաղացող չի շարժվի առանց ռուսների թողտվության կամ թույլտվության, էդ դեպքում բոլորովին անիմաստ է դառնում նաև առանց ռուսների մեր «շարժվելու» մասին խոսակցությունը: Հետևաբար խոսակցությունը վերածվում է ընդամենը «դիվանային իմաստնության», ինչպես «դիվանային գեներալությունը» պատերազմների ժամանակ: Որովհետև կա հակասություն, եթե ամեն ինչ որոշում են ռուսները՝ ինչ թույլ տալ կամ թույլ չտալ այս ռեգիոնում, ուրեմն՝ իրենք էլ որոշելու են՝ թույլ տա՞լ Հայաստանին ուժեղանալ և վարել ինքնուրույն, ինքնիշխան քաղաքականություն, թե՞ ոչ: Իսկ իրականում, պատկերը և հանգամանքները շատ ավելի բարդ են: Ռուսները որոշում են շատ բան, ռուսներից կախված է շատ բան, բայց բոլորովին ոչ ամեն ինչ: Բերել եմ այս օրինակը և կրկնեմ, ռուսների աչքը չէր սառում Էրդողանին Շուշի հասցնելու համար, որովհետև տարիներ շարունակ հենց իրենք էին ուզում որպես խաղաղապահ կանգնել Շուշիում էլ, Հադրութում էլ, և ընդհանրապես՝ Իրանի հյուսիսային սահմանի մատույցներում: Ռուսներին դա թույլ չտվեց Արևմուտքը, ինչպես, օրինակ, արևմտյան կարգավորման տարբերակներն էլ տապալել է Ռուսաստանը: Էրդողանը, ինչքան էլ չհնչի տարօրինակ, Ռուսաստանի և Արևմուտքի «տակտիկական փոխզիջումն» է, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ակնկալում է նրա միջոցով զիջման մղել դիմացինին: Պատերազմի սխեման շատ ավելի բարդ է: Դա բոլորովին չի նվազեցնում Ռուսաստանի, մեղմ ասած, բացասական և ոչ դաշնակցային դերն այդ պատերազմում: Բայց Ռուսաստանի այդ դերը գնահատելուց զատ, մենք պետք է փորձենք նաև հասկանալ այդ դերի «ձևավորման» գործոնները, որովհետև եթե այդ դերն իջնում է մեր գլխին, դրանից հետո կարող ենք ինչ ասես ասել դերակատարին, բայց մեր գլխի ցավը դրանից չի փոխվում: Ու քանի որ դերերի հարաբերակցությունն էլ կարծես թե մեծ առումով չի փոխվում, ընդ որում, պատմականորեն, մենք պարտադրված ենք հասկանալ այդ դերի կառուցվածքն առավելագույնս մանրակրկիտ, որպեսզի կարողանանք հասկանալ կամ մշակել նաև այդ դերը կառավարելու մեր հնարավորությունը: Ըստ այդմ՝ Հայաստանի վերականգնման և ռազմական ուժեղացման խնդիրը չի կարող լուծվել առանց ռուսների հետ արդյունավետ աշխատանքի, և չի կարող լուծվել միայն ռուսների հետ աշխատանքով՝ ու պահանջում է աշխատանք բոլորի հետ: Իսկ աշխարհում «բոլորի հետ» արդյունավետ աշխատանքի սխեմաներ հնարավոր է ձևավորել միայն ներսում «միմյանց հետ» աշխատանքի միջավայր ստեղծելու դեպքում, երբ կկարողանանք ինստիտուցիոնալացնել և քաղաքականապես կապիտալիզացնել մեր տարբերությունները, առավոտից երեկո միասնականության և հերոսականության մասին հռչակագրերի փոխարեն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
