«Փաշինյանը մոռացա՞վ, որ խաղաղապահների մանդատի հարցը պիտի հստակեցնի». Նարինե Դիլբարյան
![]() 318 Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 11:18 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Փաշինյանը հերթական անգամ սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Հաղորդագրության մեջ ոչինչ չասող շարադրանք. «Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման կարևորությունը»։ Փաշինյանը մոռացա՞վ արդեն, որ ռուսական խաղաղապահների մանդատի հարցը պիտի հստակեցնի, իր ԱԳՆ-ն սրտաճմլիկ պատասխանում էր Լավրովին, թե դեռ անցյալ տարի առաջարկներ են ուղարկել, սույն առաջարկների մասին ո՛չ Հայաստանը գիտեր, ո՛չ Արցախը, պարզվեց՝ Լավրովն էլ կորցրել է, կամ տեղ չեն հասել, անտեսել են։ Արդ նիկոլյան առաջարկները տե՞ղ հասել են, հստա՞կ են։ Եվ ամենակարևորը՝ հայերի ձեռքով թուրքի պահանջով հայերի տարհանումը կասեցվո՞ւմ է, մեր փախստականները, ռազմագերիները ե՞րբ են վերադառնում։ «Ձայն բարբառոյ յանապատի» գործողությունն է իրականացնում տապալված զանգերի ու պարտված բանակցությունների վարչապետը, անձնատու գերագույն հրամանատարը»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
