«Այդ բնակավայրերն Ադրբեջանին հանձնողը ՌԴ խաղաղապահներն են». Դանիել Իոաննիսյան
![]() 392 Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 12:54 ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Հանուն իշխանությանը քննադատելու պետք չի անտեղի արդարացնել ՌԴ խաղաղապահներին Հեղինակավոր լրատվամիջոցի համբավ ունեցող որոշ կայքեր ու գործիչներ վերջին օրերին Հայսստանի իշխանություններին ակտիվորեն մեղադրում են Լաչինը, Սուսն ու Աղավնոն հանձնելու մեջ։ Չքննարկելով ստեղծված իրավիճակում գործող իշխանությունների մեղքի բաժինը (օրինակ՝ Աղավնոյի մասով պատշաճ չբանակցելու մասով)՝ հարկ է արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքն անցել է ՌԴ խաղաղապահների իրավասության տակ։ Եվ այժմ այդ տարածքը, ու բնակավայրերն Ադրբեջանին հանձնողը բացառապես ՌԴ խաղաղապահներն են, որոնք, ըստ էության, պարզապես Արցախի իշխանություններին հայտնել են, որ օգոստոսի 25-ին դուրս են գալիս այդ հատվածից։ Արցախի (միգուցե նաև ՀՀ) իշխանություններն էլ, ստեղծված իրավիճակում, փորձում են տարհանել սեփական քաղաքացիներին՝ նախքան ռուսների գնալը։ Իշխանություններին քննադատելու ինստիտուտը շատ կարևոր է ժողովրդավարական հասարակությունում։ Բայց հանուն այդ քննադատության պետք չի արդարացնել ՌԴ խաղաղապահների կողմից իրենց ֆունկցիաների ակնհայտ չիրականացումը և այդ կերպ հնարավորություն ստեղծել, որ Կրեմլը մարսի արցախահայության առջև ստանձնած պարտավորություններից շեղումն ու տեղ բացել հետագայում նման պատմությունների կրկնության համար։ Հ. Գ. Իշխանությանը քննադատել պետք է, շատ է պետք, բայց միայն տեղին։ Ցավոք, այդ տեղին քննադատությունը հաճախ կորում ու արժեզրկվում է քարոզչության մեջ»։ Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
