ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. «Հրապարակ»
![]() 224 Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ., 09:42 «Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած երկրում ստեղծված իրավիճակին, ՔՊ-ում այս պահի դրությամբ չեն հետաձգել սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը։ Ավելին, համագումարում ընտրվելիք վարչության անդամների թեկնածուների շրջանում նախընտրական եռուզեռ է, ծրագրեր են գրում, տեսլականներ մշակում՝ կուսակցության գործունեության վերաբերյալ, քանի որ շաբաթներ անց՝ օգոստոսի 18-19-ից մեկնարկելու է թեկնածուների ընտրության նախընտրական փուլը։ Կստեղծվի ներկուսակցական հարթակ, որում ընդգրկված կլինեն ընտրիչներն ու ընտրվողները եւ վարչության անդամության համար պայքարողները հանդես կգան նախընտրական ելույթներով, կպատասխանեն թիմակիցների հարցերին։ Եւ չնայած կուսակցության կանոնադրական այս պահանջներին, ՔՊ-ում շատերը համոզված են, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ Նիկոլ Փաշինյանն է որոշելու՝ ովքեր են տեղ գտնելու ՔՊ վարչությունում, կամ այսպես կոչված՝ իր նեղ կռուգում, ովքեր՝ դուրս կմնան: Առաջադրված թեկնածուները 48-ն են, վարչության կազմը՝ 15 հոգանոց։ Համագումարին ընդառաջ՝ կուսակցությունում ավարտին են հասցնում նաեւ կուսակցության նոր մարմնի՝ Խորհրդի ձեւավորումը: Մոտ երկու ամիս է ՔՊ մարզային եւ տարածքային խորհուրդների ընտրությունն է ընթանում: Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մոտ 5-6 խորհուրդ է մնում ընտրել, որից հետո կձեւավորվի ՔՊ մեծ խորհուրդը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
