ՊՆ-ում կադրային փոփոխություններ են․ «Հրապարակ»
![]() 243 Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ., 10:00 «Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ տեղեկություններով, շաբաթներ առաջ Դիլիջան գնալիս ճանապարհին տհաճ իրավիճակում է հայտնվել, բենզալցակայանի աշխատակիցը մատ է ցույց տվել նախարարին: Վերջինիս ցուցումով ոստիկաններ են ժամանել դեպքի վայր և կալանավորել տղային։ Նախարարն ավելի ուշ պարզել է, որ տղայի հայրը ՊՆ գնդապետ է, մարտական ուղի անցած, նախկինում Քելբաջարի զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը։ Նրա վերաբերյալ անմիջապես զորացրման հրաման է արձակել և ազատել պահեստազորից ու նրա փոխարեն նշանակել գնդապետ Վիգեն Սիմոնյանին, որը Ջերմուկի մայիսյան դեպքերի ժամանակ իր կաբինետից անգամ դուրս չի եկել, անգամ երբ Սիմոնյանի ենթակայությամբ զորամասի զինվորներին ադրբեջանցիները ճիպոտներով ծեծել են: Փոխարենը նա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունի: Փորձեցինք ՊՆ խոսնակից այս փաստական տվյալների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ, մասնավորապես հարցրեցինք՝ Հրայր Աթոյանը կոնկրետ երբ և ինչ պատճառով է ազատվել ծառայությունից, խոսնակը խոստացավ պատասխանել: Սակայն ավելի ուշ պահանջեց գրավոր ներկայացնել հարցերը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
