«Նրանք ապահովում են Հայաստանի քաղաքական վերնախավի ռուսամետ կողմնորոշումը». Նորայր Նորիկյան
![]() 267 Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 00:36 «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հրաշալիորեն ապահովում են Հայաստանի քաղաքական վերնախավի ընդհանուր ռուսամետ կողմնորոշումը․․․ Որպեսզի մեր արտաքին քաղաքականությունն արդյունավետ լինի և նպաստի մեր պետության ընդհանուր զարգացմանը, անհրաժեշտ է, որ Հայաստանն առաջնորդվի ոչ թե Ռուսաստանի կամ Արևմուտքի շահերով, կամ սպասարկի դրանք, այլ առաջնորդվի բացառապես սեփական շահերով։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է վարի այնպիսի բազմակողմ արտաքին քաղաքականություն, որում որևէ աշխարհաքաղաքական կենտրոն գերիշխող չլինի։ Մենք պետք է լինենք ո՛չ արևմտամետ, ո՛չ էլ ռուսամետ։ Ռուսաստանի պարագան շատ պարզ է։ Նա փորձում է մեր տարածաշրջանում պահպանել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը՝ ձգտելով հավասարակշռված հարաբերություններ պահպանել ինչպես մեր, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Սակայն ակնհայտ է, որ շատ դեպքերում այն օբյեկտիվորեն հնարավոր չէ ապահովել, ինչը ստեղծում է հավելյալ ու լրջագույն խնդիրներ ինչպես մեր, այնպես էլ իրենց համար։ Իսկ Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ չի աջակցում որևէ ուժի։ Նրանց առավելապես հետաքրքում է Հայաստանի քաղաքական վերնախավի ընդհանուր ռուսամետ կողմնորոշման շարունակականության անխաթարության ապահովումը, ինչն էլ հրաշալիորեն ապահովում են Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը․․․ Մենք պետք է թույլ չտանք, որ մեր փոքրիկ հայրենիքը վերածվի Ռուսաստանի և Արևմուտքի գլոբալ հակամարտության պլացդարմի։ Այստեղ պետք է ոչ թե հատվեն, այլ համընկնեն նրանց շահերը, որից կօգտվենք մենք․․․»: Աղբյուրը` Նորայր Նորիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
