«Հայաստանի հանդեպ Ադրբեջանը վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ»․ Վարդան Ոսկանյան
![]() 272 Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 18:12 .Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան ալիքում գրում է. «Հայաստանի հանդեպ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսկան վարչախումբը վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ, որի կարևոր բաղադրիչներից է, այսպես կոչված, «տեղանվանական պատերազմը»: Ըստ այդմ, նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի բնիկ հայկական տեղանունները Բաքվի բռնապետի քարոչամեքենան նաև պաշտոնական հաղորդագրություններում փորձում է հնարավորինս «փոխարինել» իբր ադրբեջանական տարբերակներով։ Այս առումով հայկական ԶԼՄ-ները, եթե նույնիսկ մեջբերում են թշնամու պաշտոնական հաղորդագրություններից հատվածներ, որևէ պարագայում չպետք է օգտագործեն Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտոնական տեղանունների թշնամական աղճատումները։ Ուստի, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի մասին թշնամու տարածած պաշտոնական տեղեկատվությունը ճիշտ է, ապա դրա բեկորները հայտնաբերվել են ոչ թե ինչ-որ «Խոջավենդի» շրջանի ինչ-որ «Տուղ» գյուղի, այլ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում, որը գտնվում է թշնամական ժամանակավոր բռնազավթման մեջ»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
