Սեյրան Օհանյանը՝ Սեյրան Սարոյանի մասին

386
Շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ., 19:18
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, հրամանատար, բանակաշինության գործում իր անուրանալի ավանդն ունեցող ռազմական, քաղաքական գործիչ Սեյրան Սարոյանը, ով նաև մարտական, ծառայակից ընկեր է եղել ինձ համար։
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն և պայքարել է Արցախի, Հայաստանի պաշտպանության, անկախության համար։ Միայն նրա հետ ճանապարհ անցած մարդիկ են տեսել՝ ինչպիսի նվիրումով, արագությամբ էր համախմբում հնարավոր ուժերն ու կատարում խնդիրը, որ դրվում էր իր առջև։
Ցավակցում եմ նրա մահվան կապակցությամբ և անկեղծ զորակցությունս հայտնում նրա ընտանիքին, բարեկամներին, ընկերներին»։
Աղբյուրը` Սեյրան Օհանյան

ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
2923:48
«Եմենցիներն ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն». Վարդան Ոսկանյան
3923:36
«Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
4422:54
Զելենսկին «շատ կարևոր» հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
5122:42
Համացանցում տարածվում է տեսանյութ՝ ինչպես են Կրասնոդարում լցոնում իրականացնում (տեսանյութ)
10622:06
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հուսիների հետ
10021:49
«Ժամանակ չկա». Ռոբերտ Քոչրայանի ուղերձը
7821:24
ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Մոսկվա տեղափոխելուն
6621:12