«Հայաստանը չունի մեծ ծավալի աղետների հետևանքների հաղթահարման նվազագույն անհրաժեշտ սարքավորումներ». Նարինե Դիլբարյան
![]() 196 Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 02:08 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Եվ, ավաղ, այսպես՝ հերթական սգո օրը մեզ համար ապահովված է, ընդ սմին համոզված եմ, որ «Սուրմալու»-ի՝ դեռևս լիովին չբացահայտված աղետի զոհերի հիշատակը չէ, որ պետք է միայն սգանք, սգալու ենք նաև Քաշաթաղի հանձնումը՝ Բերձորի ու Աղավնոյի, Սուսի նվաստ «ընծայաբերումը», ալիև-փաշաևա զույգին ի սպաս, օգոստոսի 26-ին վերջինիս ծնունդն է, ասում են: Պատահաբար, թե հատուկ, հրդեհներ Հայաստան-Արցախ այս միջանցքում ևս ցոլանում են, մահվան ենք մատնում ոչ միայն մեր քաղաքացիների կյանքերը, այլև հող հայրենին՝ իր բոլոր բուն և հարակից նյութական ու հոգևոր, բարոյական արժեքներով: Բայց այս համատարած սգո, հանձնում-պարտությունների համապատկերում ուզում եմ մի քանի կարևոր արձանագրումներ առաջ քաշել, մտածենք, սգից պատվով դուրս գալու միակ ուղին ոչ թե ողբն է, այլ հետագա աղետների կանխման ուղիների մշակումը: Եվ այսպես. Ա. Պատերազմների ու երկրաշարժների գոտում գտնվող Հայաստանը չունի մեծ ծավալի տարերային, մարդածին կամ տեխնածին, ռազմական աղետների հետևանքների հաղթահարման նվազագույն անհրաժեշտ սարքավորումներ և միջոցներ՝ անհրաժեշտ քանակի ամբարձիչներ, ուղղաթիռներ, հատուկ ձայնորսիչ սարքեր և անգամ հատուկ վարժեցված շներ, որպեսզի հնարավորինս արագ բացեն փլուզումների տարածքները, վերևից և ներքևից մարեն հրդեհները, դուրս բերեն տուժածներին, ահավոր է, երկրորդ օրվա վերջին միայն 30 տոկոսն ենք աղետի տարածքի բացել: Այդ ուղղությամբ ինչո՞ւ առաջնահերթ ծրագրեր չկան: Աժ, կառավարության, ՏԻՄ մեքենանների իբրև հնացած համակազմը չեն մոռանում թարմացնել, իսկ սրա համար ե՞րբ են միջոցներ հատկացվելու: Բ. Արտակարգ իրավիճակների հաղթահարման մասնագետների սուր պակաս կա, ռազմական գործի կազմակերպիչների ևս, քննիչ հանձնաժողովներ կան, կարող են նորերն ստեղծվել, բայց ինչո՞ւ չենք մտածում արտաքին գործերի գերատեսչության և ԱԱԾ ոլորտներում ձախողումների պատասխանատուների մասին, դիվանագետների, անվտանգության ծառայության աշխատակիցների ոչ գրագետ քայլերի կամ դրանց բացակայության պատճառով մենք կորցնում ենք անվերականգնելի արժեքներ՝ քաղաքացիների կյանքերը և հայրենի հողը, կենսական տարածքը, այն արևը, որի տակ պետք է ապագա լիներ: Գուցե հերթական քննիչ հանձնաժողով է պետք ստեղծել՝ հետաքննելու ԱԳՆ և ԱԱԾ աշխատողների վարքագիծը մեր այս կորուստների իրական և համակարգային մեղավորներին ու պատասխանատուներին հրապարակային բացահայտելու համար»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
