«Արդարացի կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երևանում ՌԴ դեսպանին և բացատրություն պահանջեր»․ Վահրամ Աթանեսյան
![]() 297 Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 17:18 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Արդարացի և միանգամայն հիմնավոր կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երևանում ՌԴ դեսպանին և բացատրություն պահանջեր, թե մեր ազգային սգի այս օրերին ինչո՞ւ է մանիպուլյատիվ տեղեկություններ տարածում և ի՞նչ իրավունքով է Հայաստանի իշխանություններին իր երկրի հանրային, թեկուզ և էկզոտիկ, տրամադրությունները ճնշելու պահանջ ներկայացնում և համարժեք նոտա հղեր ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով փակել Գաբրիելյանովի մեդիա-«կայսրությունը» և ռուսաստանյան պետական հեռուստալիքներից հեռացնել Բաղդասարովին, Կուրղինյանին, մյուսներին, որոնք տարիներ, տասնամյակներ ի վեր Հայաստանի, նրա իշխանությունների և հայ ժողովրդի հասցեին սադրիչ և վիրավորական ապատեղեկատվություն են տարածել և շարունակում են տարածել։ Զարհուրելի է, որ անգամ աղետի այս օրով Հայաստանում գտնվում են քաղաքական շրջանակներ, խմբեր և անհատներ, որ հրճվում են իմպերիական ցինիզմից, սատարում նրան»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
