Ստեփանակերտյան ռեժիմն արագացնում է Աղավնոյի հայաթափումը. ԱԺԲ
![]() 384 Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ., 16:36 Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը հայտնում է. «Աղավնո համայնքն այսօր զրկվել է կապի բոլոր միջոցներից. դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, չի գործում նաև հեռախոսային կապը, սակայն Աղավնոյին կից գտնվող հիդրոէլեկտրակայանը շարունակում է իր անխափան աշխատանքը: Ստեփանակերտյան ռեժիմն այսպիսով արագացնում է Աղավնոյի հայաթափումը: Ինչպես հայտնի է, գյուղը լքելու համար Աղավնոյի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը ժամանակ են տվել, այն դեպքում, երբ Բերձորի միջանցքի երթուղուն փոխարինող նոր՝ Տեղ-Կոռնիձոր 11.8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն ավարտվելու է հաջորդ տարվա մայիսին, և ինչպես երեկ Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը հայտարարեց՝ ռուս «խաղաղապահները» ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել: Սա նշանակում է, որ Աղավնոյի բնակիչները առնվազն մինչև մայիսը կարող են մնալ ու ապրել իրենց տներում: Սակայն ստեփանակերտյան ռեժիմը, սեփական շահերից ելնելով, կատարում է Բաքվի ուղիղ պատվերը և շահագրգռված է, որ Աղավնոն, Բերձորն ու Սուսը հնարավորինս շուտ հայաթափվեն: Իսկ ռուս-թուրքական տանդեմի սպասարկու հանդիսացող երևանյան ռեժիմն ընդհանրապես հրաժարվել է Բերձորից, Աղավնոյից ու Սուսից և հեռվից է հետևում զարգացումներին: Բևեռի մամուլի ծառայությունն առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնա այս թեմային»: Աղբյուրը` Ազգային-ժողովրդավարական բևեռ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
