Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սահմանադրությամբ անգամ դատախազը չի կարող իր ցուցումներով կանխորոշել վարկածի ընտրությունը»․ Գևորգ Դանիելյան

«Սահմանադրությամբ անգամ դատախազը չի կարող իր ցուցումներով կանխորոշել վարկածի ընտրությունը»․ Գևորգ Դանիելյան
209
Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 13:42

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Մինչդատական վարույթում վարկածներ առաջադրելու և դրանցով քննություն իրականացնելու իրավասությունը վերապահված է բացառապես քննիչին, իսկ այդ առնչությամբ ցուցումներ կարող է տալ քննչական ստորաբաժանման ղեկավարը, ուստի դա սիրողական հարթությամբ լուծման ենթակա հարցադրում չէ, և չպետք է հետևանքներ ունենա։

Սահմանադրությամբ անգամ դատախազը չի կարող իր ցուցումներով կանխորոշել վարկածի ընտրությունը, եթե այն որևէ կերպ չի առնչվում մինչդատական վարույթի օրինականության հետ։ Ընդ որում, վարկածները նախաքննության տվյալների գաղտնիության առանցքային մասն են։

Վարկածներ ընտրելիս ղեկավարվում են ինչպես «հանցագործության ձեռագրի» ընդհանուր պրակտիկայով, այնպես էլ հնարավոր շեղումներով, քանզի հանցագործը ևս ձգտում է այնպիսի ինքնատիպ «ձեռագրով» գործել, որպեսզի բացառվի հանցավոր արարքի բացահայատումը, և հաճախ հանցավոր արարքն ընկալվի իբրև դեպքերի պարզ զուգադիպություն։ Իմ պրակտիկայում քիչ չեն եղել դեպքերը, երբ սպանությունն օրինակ՝ փորձել են անասելի խորամանկությամբ քողարկել բնական մահի կամ դժբախտ դեպքի արհեստական հատկանիշներով։

Խորապես ցավում եմ հայտնի պայթյունի արդյունքում մահացածների հարազատներին, սա յուրաքանչյուրիս ցավն է։ Հուսանք, որ արհեստավարժ ու սրտացավ կեցվածքն իրեն ճանապարհ կհարթի և հնարավորինս կկանխվեն նմանաբնույթ երևույթները ...»։

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան