«Վաղուց ժամանակն է մեր անձնական նախասիրությունները մի կողմ թողնել»․ Քրիստինե Վարդանյան
![]() 241 Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 15:30 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը․ «Չկա գիծ, որտեղ թշնամին պատրաստվում է կանգ առնել։ Վերցնելու են այնքան, որքան կարող են։ Բերձորից, Աղավնոյից, Սուսից հետո լինելու է Սյունիքը, Տավուշը, Արարատի մարզը, մինչև մեր տներն ու գերեզմանները։ Հետևաբար այս ամենը բոլորիս անձնական հարցն է, որովհետև եղածը և դեռ կատարվելիքը անվերադարձ փոխելու է մեր բոլորի անձնական կյանքը, ազդելու է բոլորիս որոշումների, ապագայի ծրագրերի վրա՝ անկախ այն հանգամանքից «զբաղվում ենք մենք քաղաքականությամբ, թե՝ ոչ»։ Ի՞նչ անել՝ չհամակերպվել և ընդվզել, որովհետև հնարավոր է փոխել իրավիճակը։ Այս համատեքստում պետք է մերժել հուսահատության մղող ցանկացած խոսույթ և միտք։ Պայքարին դեռևս չմիացած մեր հայրենակիցներին․ Պայքարին մասնակցած մեր հայրենակիցներին Կարծում եմ, հենց այս շրջանակում է կարևոր գիտակցելը, որ թեև մեզ դեռևս չի հաջողվել հասնել մեր նպատակին, բայց բավական դժվար ճանապարհ այդ ուղղությամբ անցել ենք։ Մեր առաջադրանքը հեշտերից չէ, ինչպիսին չի եղել մեր նախորդ սերունդներից որևէ մեկինը, ինչպիսին չի եղել անգամ հիմա Հայաստանի իշխանությունները զավթածների ճանապարհը։ Բավական է միայն նայել՝ քանի փորձ է նրանց կողմից եղել՝ հասնելու այնտեղ, որտեղ հիմա են։ Ուրեմն հուսալքությանը ոչ ասելը և անկախ ամեն ինչից՝ թեկուզ մութ ու նեղ ճանապարհով քայլել շարունակելն ու այդ ճանապարհին մեր ուղին հեշտացնող ցանկացած հնարավորություն օգտագործելը մնում է մեր միակ ելքը։ Հուսահատությունը, միմյանց նկատմամբ անվստահությունն ու պառակտումը թշնամական օրակարգ է, որը սպասարկելու շռայլություն մենք չենք կարող մեզ թույլ տալ»։ Աղբյուրը` Քրիստինե Վարդանյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
