«Նիկոլի հերթական ինքնախոստովանությունը». Պետրոս Մակեյան
![]() 235 Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 23:30 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի հերթական ինքնախոստովանությունը Երեկվա կառավարության նիստում Նիկոլը, խոսելով «Սուրմալու»-ի աղետի մասին, սովորության համաձայն հերթական ինքնախոստովանությունը կատարեց, ըստ որի, ինքը երկու տարի առաջ Լիբանանում տեղի ունեցած նավահանգստի պայթյունից հետո հանձնարարական է տվել ստուգելու պայթյունավտանգ նյութերի առկայությունը հանրապետությունում, որի մասին հիշել է աղետից հետո և նոր միայն հանձնարարում ստուգել կատարման ընթացքը։ Այս ամենը հաստատում է բազմաթիվ հրապարակումներն առ այն, որ այս իշխանությունները որևէ աղերս չունեն պետական կառավարման հետ, մասնավորապես, եթե վարչապետն իր իսկ հանձնարարականներին հետամուտ լիներ ու պետական համապատասխան կառույցները գործեին, շատ հնարավոր է չլիներ «Սուրմալու»-ի աղետը, իհարկե՛, եթե ահաբեկչություն չէր, ինչը վարչապետը բացառել էր՝ «հիմնավորելով» ծխի առկայությամբ և մարդկանց փախնելու փաստով։ Հաջորդ խոստովանությունը՝ իրենց իշխանությունն «անորակ իրականության» հետ կոմպրոմիսի է գնացել՝ անուղղակի հասկացնելով, որ իրենք այնքան էլ մեղավոր չեն։ Այս անգամ Նիկոլը ոչ միայն կոմպրոմիսի է գնացել բոլոր հոռի բարքերի հետ, որի դեմ տարիներ շարունակ պայքարում էր, այլև, այն զարգացնելով նոր որակներով, այդ թվում՝ կոռուպցիայի, հովանավորչության, մենաշնորհների, քրեաօլիգարխիկ համակարգի, իշխանավորների և նրանց ընտանիքների սանձարձակ դրսևորումներով, որին ավելացել է պետության կառավարման բացարձակ անկարողությունը, արդյունքում՝ Հայաստանում հաստատվում է մի նոր այլասերված, հանցավոր, աղետաբեր ռեժիմ։ Վերջում, վարչապետն ավետեց նոր հնարավոր աղետների մասին, որի թիրախում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Հ․ Գ․ Ամենասարսափելին՝ այս ռեժիմն արժեզրկել է խոսքը և ասելիքը՝ այն փոխարինելով ստով, կեղծիքով, մանիպուլյացիայով, ահաբեկումով։ Հ․ Գ․ Ցավակցում եմ «Սուրմալուի» աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին»։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
