«Տնտեսության լիբերալ մոդելը հանգեցրել է սոցիալական բևեռացման ուռճացման»․ Գարեգին Պետրոսյան
![]() 301 Շաբաթ, 20 օգոստոսի, 2022 թ., 22:12 «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհը մեծ վերափոխումների շեմին է․․․ Մեզանում հաճախ ներկայացվում է, որ մարդկությունն անվիճելիորեն հաղթահարել է նախորդ դարաշրջանների աղետներն ու դրանց հետևանքները և անշեղորեն շարժվում է առաջ։ Այնինչ, աշխարհը բովանդակային առումով գլորվել է հարյուր տարի հետ։ Այսօր աշխարհը, ինչպես նախորդ դարասկզբին, երբ նորից տպավորություն էր, որ պատերազմներն ու աղետեները մնացել են անցյալում, կանգնած է մեծ վերափոխումների շեմին, կանգնած է պատերազմների և հեղափոխությունների շեմին։ Վերափոխումները ներառում են 3 հիմնական ասպեկտներ՝ քաղաքաան, տնտեսական և սոցիալական։ Տնտեսության լիբերալ մոդելը հանգեցրել է սոցիալական բևեռացման ուռճացման։ Համաշխարհային տնտեսության դինամիկան վաղուց արտացոլվում է նրանում, որ գնալով հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ընդհակառակը՝ ունեզրկվում։ Սա անխուսափելիորեն հարվածում է միջին դասին, որը Արևմուտքում հատկապես երկրորդ աշխարհամարտից հետո դարձել էր ժողովրդավարության սոցիալական հենքը և քաղաքական համակարգի կայունարար գործոնը։ Միջին դասի ունեզրկումը և քաղաքական կայունության խարխլումը պարարատ հող է ստեղծում պոպուլիստների և քաղաքական ծաղրածուների համար, ովքեր վարժեցված են խնդիրները շահարկելու, բայց անընդունակ են դրանց լուծումներ տալու հարցում։ Արևմուտքն այսօր կանգնած է նման իրավիճակի առաջ։ Եթե Արևելքում խնդիրը փորձում են լուծել կամային ուժեղ առաջնորդների միջոցով, ովքեր կարող են հարկ եղած դեպքում նույնիսկ պարտադրաբար իրակաանցնել սեփականության վերաբաշխում(Սի, Մոդի, Պուտին, Էրդողան), Արևմուտքում նման լիդերների ի հայտ գալը իր հետ կբերի ներքին միջպետական թմրեցված հակասությունների նոր սրացումներ։ Աշխարհը կարծես բախվել է նույն այն մարտահրավերներին, որի առաջ կանգնած էր մինչև Եվրոպական Մեծ պատերազմը (Առաջին աշխարհամարտը)՝ մի կողմից աշխարհակարգի վերաբաժանման պայքար՝ պատերազմների տեսքով, մյուս կողմից՝ ունեզուրկների ապստամբություններն ունևորների դեմ, որը դրսևորվելու է քաղաքական հեղափոխությունների տեսքով։ Գլոբալ կայությության հետագա վերականգնումը մեծ հաշվով պայմանավորված կլինի այսպես կոչված Կ․ Մարքսի երկրորդ գալստյամբ և աշխարհակարգի վերաձևավորման պայքարի ավարտին ի հայտ եկած տեխնոլոգիական նորարարարության որակով։ Աղբյուրը` Գարեգին Պետրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
