«Գլոբալ առումով ներկայիս Հայաստանն Արցախի մելիքների քաղաքական ժառանգությունն է»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 322 Շաբաթ, 20 օգոստոսի, 2022 թ., 22:48 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Գլոբալ որ նայենք, Արցախահայության վերջին տարբերակը, ողջ ծավալով լծվել Մոսկվայի ՍՍՀՄ-2 կյանքի կոչելու պրոյեկտին, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այդ կապակցությամբ իրենք պետք է սկսեն մշտական ուղղահայաց ու զուգահեռ շփումները Մոսկվայի, Բաքվի ու Թեհրանի հետ, ընդ որում փորձելով ստեղծել միասնական ճակատ Արցախում բնակվող հայերից ու Ռուսաստանում բնակվող արցախյան ծագում ունեցող զանգվածների հետ։ Ռիսկը իհարկե շատ մեծ ա, բայց իրենք էլ կորցնելու բան չունեն, եթե պրոյեկտը ստացվի, ոչ միայն կլուծեն իրենց անվտանգության հարցը, դեռ կարող ա Բաքվում, ինչպես նաև Երևանում տիրանան բազմաթիվ վարչական ու տնտեսական լծակների ու ռեսուրսների, իսկ դե պրոյեկտի տապալման դեպքում արցախահայությունը լավագույն դեպքում կարա մնալ այդ հողի վրա որպես Ադրբեջանի երկրորդ սորտի քաղաքացիներ՝ հայ-ադրբեջանական ներկայիս թշնամանքի աստիճանը իրենց թույլ չի տա անգամ հավակնել լինելու առաջին սորտի մեջ։ Իհարկե, ռիսկը բավականին մեծ ա, բայց դե մելիքների ժամանակաշրջանում մեկ անգամ այդ ռիսկի գնալու արդյունքում է, որ հնարավոր եղավ Արևելյան Հայաստան աշխարհագրական միավորը վերածելու Հայաստանի Հանրապետություն քաղաքական միավորի։ Գլոբալ առումով ներկայիս Հայաստանը դա Արցախի մելիքների քաղաքական ժառանգությունն ա... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
