«Աղավնոն հանձնելուց առաջ»․ Նարինե Կիրակոսյան
![]() 278 Երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ., 21:18 Լրագրող Նարինե Կիրակոսյանը յութուբյան ալիքում հրապարակել է տեսանյութ Աղավնոյից։ «Այս ռեպորտաժը վավերագիր է Աղավնո գյուղի հանձնման գործընթացի մասին։ Այնքան անսովոր էր Աղավնոյի մուտքը տեսնել Զրահափոխադրիչով արգելափակված։ Ամեն մեկին գյուղ մտնել թույլ չէին տալիս ռուս խաղաղապահները։ Բայց գյուղում շատ մարդ կար։ Գյուղի մի մասն արդեն տարհանվել էր Արցախի կամ Հայաստանի այլ բնակավայրեր։ Մյուս մասն էլ գյուղում էր, իրենց գյուղապետի հետ մինչև վերջ մնալով ու չհավատալով, որ վերջ, գնում են, գյուղը հանձնում են թյուրքին։ Կանայք, երեխաները շատ էին։ Կրծքի երեխաներին տեսանք Աղավնոյի այս գեղեցիկ բնակարաններում, որ կառուցվել էին համայն հայության հանգանակներով։ Ավելի մեծ երեխաներն էլ Աղավնոի գետակում էին լողանում, որովհետև ջուրն արդեն տան ծորակներում չէր հոսում։ Գյուղի բնակիչներն էլ, թեպետ ջուր չկար, լվացվում էին գետում։ Հոսանքն էլ էին արդեն անջատել։ Դեռ մեկ ամիս առաջ ապամոնտաժել էին հոսանքի սյուները։ Բայց էլեկտրականություն ունեին, շարժիչ էր աշխատում»,- նշել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
