«Իշխանական ուժի վարկանիշն ընկնում է, բայց ընդդիմության հեղինակությունը չի բարձրանում»․ Արմեն Դուլյան
![]() 265 Երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ., 22:36 Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանական ուժի վարկանիշն ընկնում է, բայց ընդդիմության հեղինակությունը չի բարձրանում Սակայն փաստն այն է, որ իշխանավորների վարկանիշը շարունակում է գահավիժել։ Անցած տարվա գարնանը Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն, իշխող կուսակցության օգտին պատրաստ էր քվեարկել ընտրողների 33 տոկոսը, այս տարի այդ թիվը կիսվել է։ Գելափ ինթերնեշնլի վերջին հարցումներով այժմ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրին» ձայն կտար ընտրողների ընդամենը 16 տոկոսը։ Զարմանալի բան չկա, սկզբից մարդիկ մեծ հույսեր են կապում այն ուժի հետ, որը կարողացել է հաղթել անպարտելի թվացող նախկիններին, ղեկավարվում են զգացմունքներով՝ վերջապես եկան մեր երազած ազնիվ ու տաղանդավոր մարդիկ, որոնք Հայաստանը փոսից դուրս կբերեն, կլուծեն Արցախի հիմնահարցը, վերջ կտան կոռուպցիային։ Բայց ժամանակի ընթացքում քաղաքացիները տեսնում են, որ էականորեն բարձրացել են միայն պատգամավորների և կառավարության անդամների աշխատավարձները, Արցախի կեսը կորսված է, մյուս կեսի ճակատագիրն էլ անորոշ, իսկ երբ նաև լսում են, որ վարչապետի աշխատակազմի անդամներից մեկը ավելի քան կես միլիոն դոլարով առանձնատուն է գնել Ամերիկայում, կամաց-կամաց սկսում են խիստ կասկածել՝ իսկ արդյոք սա մեր երազա՞ծ թիմն է, ասենք՝ «Արարատ-73»-ը։ Տեսականորեն, այն վարկանիշը, որը կորցնում են իշխանությունները, համալրում է ընդդիմության զինանոցը։ Հայաստանում զարմանալի բան է տեղի ունենում՝ իշխանության վարկանիշի անկմանը զուգընթաց, նվազում է նաև համակրանքը ընդդիմադիրների հանդեպ։ Ըստ նույն Գելափի, եթե խորհրդարանի ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստանը», որը անցած տարվա ընտրություններում 22 տոկոս ստացավ, հիմա իր 5,1 տոկոսով նույնիսկ դաշինքի համար նախատեսված 7-տոկոսանոց շեմը չէր հաղթահարի, իսկ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ»-ին ընտրողների իսկի 3 տոկոսը ձայն չէր տա։ Մնացած կուսակցությունների մասին թույլ տվեք լռել, քանզի նրանց վարկանիշներն ուղղակի ծիծաղելի են։ Հաճախ ասում են՝ թող այդ ընդդիմադիրները, որոնք ոչ միայն ապացուցեցին, որ ունակ չեն իշխանափոխություն իրականացնելու, այլև նույնիսկ գործողությունների իրական ծրագիր էլ չունեն, ճանապարհ տան նոր, կարող ուժին։ Կներե′ք, ի՞նչ է նշանակում «ճանապարհ տան»։ Կարող ուժը ինքն իր համար պիտի ճանապարհ հարթի, թե չէ՝ էլ ի՞նչ կարող ուժ։ Միշտ բերել եմ Սլովենիայի օրինակը, որտեղ 2014 թվականին անհավանական բան կատարվեց։ Ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ պրոֆեսոր Միրոսլավ Ցերարժը ձևավորեց բոլորովին նոր մի կուսակցություն, ջախջախիչ հաղթանակ տարավ և դարձավ երկրի վարչապետ։ Բա լավ, վարչապետացու մի պրոֆեսո՞ր էլ չունենք։ Ախր, մեզ հավաստիացնում էին, թե ոչ թե մեկ, այլ 250 արժանի թեկնածուների անուն կարող է տալ ընդդիմությունը։ Որևէ կոնկրետ անուն լսե՞լ եք։ Մեր հայաստանյան առանձնահատկություններից մեկն էլ, ա՛յ, սա է։ Իշխանությունները ունեն առաջնորդ, որի ասածը բոլոր ենթակաների համար օրենք է, որքան էլ վիճահարույց, երբեմն նույնիսկ խիստ կասկածելի լինեն այդ ասածները։ Թող ներեն ինձ ընդդիմադիրները, բայց նրանց շարքերում այդպես էլ չծնվեց այն լիդերը, որի հետևից մեծ պատրաստակամությամբ կգնային իշխանություններից երես թեքած մարդիկ։ Եվ հենց այստեղ է թաքնված տրամաբանական հարցի պատասխանը՝ եթե իշխող ուժի օգտին այսօր կքվեարկեր ընդամենը 16 տոկոսը, իսկ քիչ թե շատ հայտնի քաղաքական բոլոր ուժերը միասին այդքան տոկոս էլ չէին ստանա, բա ընտրողների մեծ մասը ո՞ւմ են տալու իրենց ձայնը։ Դրա պատասխանն էլ է տալիս Գելափի վերջին հարցումը՝ ընտրողների 33 տոկոսն ասել է՝ ընդհանրապես չեմ մասնակցելու ընտրություններին։ Ո՞վ կպատկերացներ, որ Անկախության հռչակագրի ընդունումից ավելի քան 30 տարի անց այսպիսի վիճակում կհայտնվենք։ Սկզբից իշխանությունները հայտարարում էին, թե մաս-մաքուր ընտրություններ են անցկացնում, թեև ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային դիտորդներն էին պնդում հակառակը, նոր իշխանությունները սկսեցին համոզել բոլորին, որ իրենք վերջապես առաջին անգամ ազատ և արդար ընտրություններ են կազմակերպում։ Իրականում պատկերը, համաձայնե′ք, բավական տխուր է՝ մարդիկ ընդհանրապես կորցրել են հավատը ընտրությունների հանդեպ ու այլեւս չեն էլ պատրաստվում մասնակցել դրանց»։ Աղբյուրը` Արմեն Դուլյան |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7314:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
7914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
14614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
15214:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10413:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17112:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
20211:31
