«Իշխանության համար այս տարբերակը ցանկալի չէ, բայց դիմադրության ռեսուրսներ չունի». Սուրեն Սուրենյանց
![]() 241 Չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2022 թ., 10:12 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Մարդկային կյանքերը շատ թանկ են, որպեսզի օգտագործվեն՝ որպես ներքաղաքական դիվիդենտ Անկախության հռչակագրի հերթական տարեդարձը Նիկոլ Փաշինյանն օգտագործեց՝ ուղերձում նկարագրելու համար այն անբարենպաստ համատեքստը, որում հայտնվել է Հայաստանը: Սակայն հիմա հուզական խոսքերի, գեղարվեստական ձևակերպումների ժամանակը չէ: Հայաստանի իշխանությունը հասարակության հետ անկեղծ կոմունիկացիայի անհրաժեշտություն ունի: Դրա համար անհրաժեշտ է հրաժարվել պոպուլիզմից ու պաթոսից: Աղավնոյի ու Բերձորի հարցը որոշվել էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով, բայց Հայաստանի իշխանության քաղաքական համարձակությունը չհերիքեց հասարակության առերեսել իրականության հետ ու իրեն ներքաղաքական հարձակումներից ապահովագրելու համար՝ նա դարձյալ գնաց Բաքվի ագրեսիվ օրակարգը լեգիտիմացնելու ճանապարհով, ինչի համար վճարեցինք երկու հայորդիների կյանքով: Հիմա՝ կոմունիկացիաների կամ, այսպես կոչված, միջանցքի թեման է: Հայաստանին կրկին ինչ-որ բան պարտադրվում է: Իհարկե, խոսքը, ըստ ամենայնի, ոչ թե էքստերիտորիալ միջանցքի, այլ, այսպես ասած, ֆունկցիոնալ կամ ռուսական միջանցքի մասին է: Իշխանության համար այս տարբերակը ցանկալի չէ, բայց դիմադրության ռեսուրսներ չունի: Տպավորություն ունեմ, որ իշխանությունն այդ հարցը դարձյալ ուզում է լուծել մեր որդիների հաշվին, որպեսզի մի կողմից, չհայտնվի ներքաղաքական հարձակումների կիզակետում, մյուս կողմից՝ արտաքին հարաբերություններում լեգիտիմացնի «դիմադրության» իմիտացիան: Մի՛ վարվեք այդպես, անկեղծ խոսեք ժողովրդի հետ: Մարդկային կյանքերը շատ թանկ են, որպեսզի օգտագործվեն՝ որպես ներքաղաքական դիվիդենտ»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
