Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Սա ակնհայտ զրպարտություն է. «Վերածնվող Հայաստան»

Սա ակնհայտ զրպարտություն է. «Վերածնվող Հայաստան»
261
Ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ., 16:44

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել. «Մամուլում շրջանառվում է իրականության հետ աղերս չունեցող տեղեկատվություն առ այն, թե իբր Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է: Սա ակնհայտ զրպարտություն է, որը բացառապես նպատակ է հետապնդում արատավորել Վահե Հակոբյանին՝ նրա անունը շաղկապելով կեղծ երևույթների հետ:
Մշտապես փորձելով զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին­ արձագանքելու մոտեցումից՝ այնուամենայնիվ, իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելը դառնում է անհրաժեշտություն»: