«Մինսկի խմբի համանախագահության ճակատագիրը որոշվում է ուկրաինական պատերազմում»․ Հակոբ Բադալյան
![]() 299 Երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ., 01:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մինսկի խմբի համանախագահության ճակատագիրը որոշվում է ուկրաինական պատերազմում: Մի շարք անգամներ ասել եմ՝ եթե Ռուսաստանն ու Նահանգները գան այդ ձևաչափին վերադարձի նպատակահարմարության, Բաքուն շատ «խելոք» կգնա ու կսկսի աշխատել այդ ձևաչափի հետ: Այսօր, սակայն, Ռուսաստանն ու ԱՄՆ աշխարհակարգի վերակերտման բարդ գործընթացում են և նրանց գոնե առայժմ պետք է համանախագահության անունը, բայց ոչ համանախագահությունն ինքնին: Ի դեպ, 2022 թվականի ապրիլի 19-ին Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության 24-րդ կետում Մինսկի խմբի համանախագահության կարևորության մասին նշումը ամենևին Պուտինի լավությունը չէ Փաշինյանին: Ըստ անհրաժեշտության՝ համանախագահությունը հիշատակել ու հիշատակելու են թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգթոնը, յուրաքանչյուրն իր ձևով ու ոճով, և բնականաբար իր խնդիրների համար: Վաղը կարող են գալ որոշակի աշխատանքի անհրաժեշտության, կամ ընդհանրապես՝ ձևաչափի վերանայման անհրաժեշտության: Երևանն ու Բաքուն այդ հարցում չեն ունեցել և չեն ունենալու վճռորոշ ազդեցություն: Ու քանի որ անկանխատեսելիության այդ միջավայրում ենք, այսօր Հայաստանի խնդիրն է՝ նախ առավելագույն արդյունավետությամբ գործել անմիջականորեն առկա երկու ձևաչափերում՝ Մոսկվայի և Բրյուսելի, և բացի այդ նույն առավելագույն արդյունավետության ձգտել Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների հետ երկկողմ հարաբերություններում: Ի դեպ, համանախագահության աշխատանքով թերևս միակ անմիջական շահագրգռություն ունեցողն այս փուլում Ֆրանսիան է, քանի որ Փարիզն է, որ աչքի չի ընկնում այս ռեգիոնում խաղի գործիքների առատությամբ՝ ի տարբերություն Վաշինգթոնի և Մոսկվայի: Բայց, Փարիզն էլ համանախագահության ճակատագրի հարցում ունի զգալիորեն սահմանափակ ազդեցություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
