Տիգրան Ավինյանը թիմ է հավաքել ու պայքարում է վարչության նախագահ դառնալու համար. «Ժողովուրդ»
![]() 253 Երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության ընտրությանը և կուսակցության համագումարին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, շատ ՔՊ-ականների դուր չի գալիս ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պահվածքը: Բանն այն է, որ վերջինս հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ, քանի որ չեն կարող նախագահ լինել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ներկայիս նախագահ Սուրեն Պապիկյանը. ռոտացիոն կարգով պետք է փոխվի նախագահը՝ ըստ ՔՊ կանոնադրության: Եւ, ահա, Ավինյանը, կարծես թե, իր առանձին թիմն է ձևավորել ու թեժ պայքարում է նախագահի կարգավիճակի համար՝ կանգ չառնելով ոչնչի առջև: Պարզ չէ՝ նրա հանդուգն պահվածքը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է, թե ինքնագործունեություն: Հավելենք, որ ՔՊ-ի վարչության կազմում տեղ գտնելու համար թեժ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը պարտադիր մասնակցում է բոլոր միջոցառումներին, շրջում մարզերով: Նրա հետ մեկտեղ ակտիվ են նաև Արթուր Հովհաննիսյանը, Արփի Դավոյանն ու Վահագն Ալեքսանյանը, որոնք Նիկոլ Փաշինյանի աչքին երևալու համար անում են հնարավոր ու անհնար ամեն ինչ: Հավելենք, որ, համագումարին ընդառաջ, նոր զարգացումներ կարող են լինել, քանի որ վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրությունների համար առաջադրվել է համապատասխանաբար 48 և 16 թեկնածու։ Ասել է թե՝ մրցակցությունը շատ մեծ է, բայց, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանի կամքից է կախված՝ ով «կընտրվի» վարչության կազմում և ով կմերժվի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
