Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի հետ կապված՝ նոր շոու է սպասվում. «Հրապարակ»
![]() 282 Երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ., 09:24 ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործընթաց սկսել: Այս մասին «Հրապարակին» հայտնել են ոչ պաշտոնական աղբյուրները: Դատախազությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը՝ հայտնելով, որ ապօրինի գույքի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում: Թեև բազում դեպքերով հրապարակել են այս ընթացքում։ Նույնիսկ այն դեպքերով, որոնցով դեռևս գործընթացն առաջ չի գնացել՝ ընդամենը նոր-նոր են սկսել։ «ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործընթաց սկսել: Այս մասին հայտնել են ոչ պաշտոնական աղբյուրները: Դատախազությունը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունը՝ հայտնելով, որ ապօրինի գույքի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում: Թեև բազում դեպքերով հրապարակել են այս ընթացքում։ Նույնիսկ այն դեպքերով, որոնցով դեռևս գործընթացն առաջ չի գնացել՝ ընդամենը նոր-նոր են սկսել։ Շքեղ առանձնատներ, բիզնեսներ, անգամ ավտոմեքենա Հովիկ Աբրահամյանը չէր հայտարարագրել, թեև նրան պատկանող գույքի, հողերի, դղյակների մասին լեգենդներ էին շրջում: Հեղափոխությունից անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։ Սա հայտնի «Ավազահատիկ» ընկերության գործն էր, որով, դատախազության տվյալներով, դեռ 2008-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք արհեստական խոչընդոտներ էին դրել՝ բաժնեմաս պահանջելով: Սա թալանչիներին պատասխանատվության կանչելու շոուի սկիզբն էր: Այս գործը մինչ օրս քննվում է: Հովիկ Աբրահամյանն այս մեղադրանքն ակնհայտ կեղծ համարեց ու կապեց իր կողմից մամուլում հնչեցված քննադատության հետ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
