Ջրհեղեղ Պակիստանում. ավելի քան 1100 մարդ է մահացել

Պակիստանում մուսոնային անձրևների պատճառով շաբաթներ տևող ջրհեղեղներն ավելի քան 1100 մարդու կյանք են խլել։ Տեղեկությունը հայտնում է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ասիմ Իֆտիխարին։
«Աղետի ծավալների մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ տուժել է ավելի քան 33 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 1100-ը մահացել են, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Տուժածներից ավելի քան 1600-ը վնասվածքներ են ստացել: Ավելի քան 1 միլիոն տուն ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է: Ավելի քան 700 000 գլուխ անասուն է սատկել»,- ասել է Իֆտիխարին իր տեսաուղերձում։
Անցած շաբաթ Պակիստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել և այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ են արել օգնություն ցուցաբերել։ Վերջին 30 տարում Պակիստանում տեղումների միջին քանակը 134 մմ է կազմել, իսկ այս տարի՝ 388,7 մմ։

Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
7419:12
Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
6918:54
Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
9314:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
13810:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
17310:36
««Վիվա Արմենիա»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանոցը կտրել է բարև չտալու պատճառով»․ Լիա Սարգսյան
220Երեկ, 17:42
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 4 զոհ
215Երեկ, 17:12
Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնվել
169Երեկ, 16:12