Միքայել Արզումանյանին մի քանի անգամ ծանուցում էր ուղարկվել. մանրամասներ․ «Ժողովուրդ»
![]() 269 Չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին նախկինում մի քանի անգամ ծանուցում է ուղարկվել, որ գա եւ ներկայանա նախաքննական մարմին, սակայն չի ներկայացնել, ինչի արդյունքում նախաքննական մարմինը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու Հայաստան գալու ճանապարհին ձերբակալել: Իսկ կոնկրետ ո՞ր քրեական գործով են Միքայել Արզումանյանին հարցաքննել եւ մեղադրանք առաջադրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանք հարցաքննել են Շուշի քաղաքի պաշտպանությունը չիրականացնելու քրեական գործի շրջանակներում, եւ մեղադրանքը վերաբերում է Շուշիի պաշտպանությունը չիրականացնելու ու հանձնելու գործընթացին: Իսկ ի՞նչ է ասել Արզումանյանը նախաքննական մարմնում. նա քննիչի բոլոր հարցերին կոնկրետ պատճառաբանություն չի ներկայացրել, միայն վերջում ասել է, որ մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, որ Արզումանյանը բերման է ենթարկվել Երեւան գալու ճանապարհին եւ 72 ժամով ձերբակալվել: Կկալանավորվի դատարանի վճռով, թե ոչ, ժամանակը ցույց կտա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
