Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել
![]() 348 Չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ., 16:12 Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, իրականությանը չի համապաասխանում. «Օգոստոսի 30-ին ժամը 15:45-ին Արցախ-Երևան ճանապարհին հատուկ ստորաբաժանումներով Միքայել Արզումանյանին ներկայացրել են քննչական բաժին: Նախկին բերման ենթարկելու որոշումն է նոր օրենսդրության համաձայն: Որոշման մեջ նշված է, թե իբր օգոստոսի 25-ին հրավիրել են ծանուցումով հարցաքննության,այնինչ որեւէ ծանուցագիր չի հանձնվել: Այսինքն այն հիմքը, որ նշվել է հարկադրաբար ներկակացնելու որոշման մեջ, իրականում գոյություն չունի: Այս ամենից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, որից հետո անհիմն ձերակալության որոշում է կայացվել, այն հիմքով, թե դատարան ներկայացնելու համար կալանավորում են , բայց իրականում ձեւական առումով ձերբակալում եղավ, քանի որ այդ պահին ձերակալման որեւէ հիմք չկար, իսկ միայն դատարան ներկայացնելու անհրաժեշտությունը դա բավարար չէ: Այսինքն պետք է նաեւ այլ հիմնավորումներ ներկակացվեր»: Ըստ պաշտպանի՝ գիշերը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում միջնորդություն են ներկայացրել դատարան կալանքի թույլտվություն ստանալու համար եւ ներկայացրել են 50 թերթից բաղկացած միջնորդություն եւ 3 հատոր գործի նյութեր, որոնք խիստ ծավալուն են .«Առավոտյան ժամը 12:10-ի սահմաններում նիստը սկսվել է եւ տեւել է մոտ 20 րոպե եւ այդ ընթացքում Միքայել Արզումանյանը գտնվել է անազատության մեջ եւ դա այն դեպքում, որ նա պետք է 11:45 -ին ազատ արձակված լիներ, այսինքն նրան ապօրինի պահվել են անազատության մեջ: Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ ինքը դատարանում տեւական ժամանակ բարձրացրել է իր վստահորդի անազատության մեջ ապօրինի պահվելու հարցը, ժամկետ տրամադրելու հարցը, սակայն կասկածելի կերպով դատավորը ըդմիջում է վերցրել եւ դրանից հետո վերադարձել է եւ որոշել, թե այո անձը պետք է ազատ արձակվի: Պաշտպանը դատարանում հարց է բարձրացրել, թե ով պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ Միքայել Արզումանյանը մի քանի ժամ ապօրինի անազատության մեջ է գտվել եւ դեռ ավելին ինչ փոխվեց դատավորի մոտ, որ նա մինչ այդ մերժում էր մեր միջնորդությունները նյութերին ծանոթանալու համար մեկ օր ժամանակ տրամադրել, սակայն մի փոքր ուշ միգուցե ճշտումներ արեց եւ հասկացավ, որ գործով խախտումներ կան եւ դեռ ավելին գործի նյութերին ծանոթանալու համար ժպամանակ է պետք: Սարգսյանի պնդմամբ՝ դատավորը որեւ հարցի չի պատասխանել: Սարգսյանի խոսքով՝ այս ամեն ինչից ակնհայտ է, որ որոշումը արդեն կայացված էր դատավորի մոտ կամ միգուցե այլ տեղ, բայց դատավորի կնիքը կդրվի. «Դատավորը փորձեց իր խախտումը վերացնել եւ արդեն կայացնել ընդունված որոշումը, քանի որ այն դատավորը, որը նման հնչեղ գործով ի վիճակի չէ տարրական իրավունքները ապահովվել, անձի ազատության իրավունքը, անձի պաշտպանության իրավունքը եւ միայն ընդմիջումներից հետո, այլ վայրերում քննարկելուց հետո ժամկետը լրացած անձին ասում է, որ դու հիմա ազատ ես, նշանակում է, որ նա ինքնուրույն որոշում չի կարող կայացնել եւ չի կայացնլու, հետեւաբար ելքը որոշված է»: Հավելենք, որ այսօր երեկոյան ժամը 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կքննարկվի Միքայել Արզումանյանի կալանքի հարցը: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Արզումանյանին կկալանավորեն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
