Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եվ դու գիտնակա՞ն ես»․ Ավետիք Իշխանյան

«Եվ դու գիտնակա՞ն ես»․ Ավետիք Իշխանյան
239
Շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ., 18:30

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ԵՎ ԴՈՒ ԳԻՏՆԱԿԱ՞Ն ԵՍ․․․
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պետական ԲՈՒՀ-երի «բարեփոխումը», իրականում՝ քայքայումը, ներկայացնում է որպես իրենց նախարարության ծրագիր։ Իսկապե՞ս․․․Իսկապես, այդ ձեր առաջարկությո՞ւնն է եղել, թե՞ քո ստրկատերի, ում ասածը պարտավոր ես ներկայացնել, որպես նախարարության նախաձեռնություն, հանուն բարձր աշխատավարձի և պարգևավճարների։ Կարդում եմ նախարարի կենսագրությունը, կարծես լուրջ գիտնական է։
Բայց զարմանում ես, փաստորեն, հանուն իր ողորմելի դիրքի, նա պատրաստ է կատարել կիսագրագետ, գիտության հանդեպ թշնամաբար տրամադրված, իրեն համալսարանից հեռացնելու համար վրեժխնդիր լինելու բռնապետիկի քմահաճույքները։
Բռնապետիկը, բացի համալսարանից վրեժխնդիր լինելու սևեռուն գաղափարից, աչքը պետհամալսարանի, Պոլիտեխնիկի, Գիտությունների Ակադեմիայի, մյուս շքեղ և գեղեցիկ շենքերի վրա է տնկել։ Նա պատկերացնում է, թե որքան գումար կշահի դրանց վաճառքից՝ այն ուղղելով դեպի վարչապետուհու հիմնադրամներ, ոստիկանություն և վայելքներ։
Իսկ ԲՈՒՀ-երի շենքերը նաև ավանդույթ են, հիշողություն, ակնածանք գիտության, կրթության հանդեպ, ինչպես Փարիզի Սորբոնի, Մոսկվայի Պետհամալսարանի և այլ նշանավոր ԲՈՒՀ-երի շենքերը։
Պարոն Դումանյան, չեմ կարծում որ դուք այս ամենը չեք հասկանում։ Բայց եթե այդ դավադրությանը գիտության և կրթության հանդեպ մասնակցում եք հանուն ձեր դիրքի և փողի, ապա դուք գիտնական լինելու բարձր կոչմանն արժանի չեք»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան