«Բաքուն չի պատրաստվում Երևանի հետ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ առնչություն ունեցող որևէ հարց քննարկել». Տիգրան Գրիգորյան
![]() 180 Երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ., 17:12 Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 2-ին Իլհամ Ալիևն Իտալիայում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ են սկսելու՝ որպես հիմք ընդունելով Բաքվի կողմից առաջ քաշված 5 սկզբունքները։ Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն անուղղակիորեն արձագանքել էր Ալիևին և նշել. «Խաղաղության պայմանագրի Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը»: Իսկ արդեն երեկ պրոիշխանական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ հանդիպման ընթացքում ասել է, որ մինչև տարեվերջ տրամադրված է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ։ Այս ամենը վերլուծելով՝ կարելի է եզրահանգել, որ Ալիևի հայտարարությունը մոտ է իրականությանը։ Եթե ՀՀ իշխանությունները տրամադրված են խաղաղության պայմանագիր ստորագրել մինչև տարեվերջ, ուրեմն՝ ընդունել են, որ դրա հիմքում Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 սկզբունքները պիտի լինեն։ Բաքուն չի պատրաստվում Երևանի հետ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ առնչություն ունեցող որևէ հարց քննարկել, և ՀՀ իշխանությունները շատ լավ հասկանում են դա։ Սա էլ մի հատված իմ վերջին սյունակից, որը գրել էի այս բոլոր հայտարարություններից առաջ. «Ամենայն հավանականությամբ, այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները արդեն կմտնեն բովանդակային փուլ և տեղի կունենան արագացված տեմպերով: Պատճառները երկուսն են. վերջին ամիսների ընթացքում այս գործընթացը խոչընդոտող գլխավոր հանգամանքն այն էր, որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ փաստաթղթի հիմքում ընկած սկզբունքների շուրջ: Այժմ, երբ Հայաստանը, կարծես թե, հրաժարվել է սեփական սկզբունքներից, այդ խոչընդոտը վերացել է: Երկրորդ պատճառն այն է, որ Բաքուն հայ-ադրբեջանական համատեքստի մյուս երկու գործընթացներում առաջընթացը փոխկապակցում է հենց խաղաղության պայմանագրի օրակարգում առաջընթացի հետ: Այդ առումով Երևանը հավանաբար արդեն հակված է լինելու արագ առաջ շարժվել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»»: Աղբյուրը` Տիգրան Գրիգորյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
