«Մինչև 2018թ. ուսուցիչ էին հեռացնում իբր թե քաղաքական հայացքների համար և ուսուցիչը դառնում էր մասնագետ»․ Հովհաննես Իշխանյան
![]() 330 Երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ., 21:06 Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչև 2018թ. ուսուցիչ էին հեռացնում իբր թե քաղաքական հայացքների համար և ուսուցիչը դառնում էր մասնագետ։ Ինչպե՞ս։ Ազատություն ռադիոներով, իրավապաշտպանի դիմակ հագած գործակալներով թմբկահարում էին ուսուցչի անունը, աստղ էին սարքում «հալածյալին», նա էլ աստղի ճառագումից դառնում էր լրագրող, հրապարակախոս։ Այդպես եղավ Կարպիս Փաշոյանի հետ։ Դպրոցից հեռացրին կամ սարքեցին իբր հեռացրել են, ու Հայաստանն ստացավ ևս մի դիլետանտ հրապարակախոսի ու լրագրողի, որն առիթ-անառիթ անիմաստություններ էր շաղ տալիս ազգային նպատակներում ներդրում ունեցած մարդկանց մասին։ Հիմա դավաճաններով պաշարված Հայաստանում փորձառու դասախոս մասնագետների են հեռացնում, որոնք նաև ազգային նպատակներին ներդրում ունեցող գործիչներ են, անիմաստության շարանից՝ Արամ Մանուկյանը վանում ա, Համբիկ Սասունյան զղջացել ա, որ թուրք դեսպան ա սպանել, ապրիլյանի հերոսն անկահասակ դեմքով էր, սկի չի էլ հասկացել ինչ ա կատարվում: Նրանք են՝ Էդգար Ղազարյան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ։ Եղել է դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար։ Ռուբեն Մելիքյան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Եղել է արդարադատության նախարարի տեղակալ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան։ Սերժ Սրապիոնյան, Բանասիրական գիտությունների թեկնածու։ Եղել է Սփյուռքի նախարարի տեղակալ։ Իհարկե, թմբկահարում ու լուր չկա Ազատություն լրտեսակայաններում ու իրավապաշտպանի դիմակ հագածների մոտ, որովհետև Արցախն ու Սյունիքը հանձնելու համար անհրաժեշտ է դիլտենտներին աստղ սարքել, որոնք իրենց ոչ կոմպետենտ հալով ի վիճակի են ազգային հարցերում ներդրում ունեցողների մասին հիմարություններ տարածել։ Այսպիսով, ում Արամ Մանուկյանը վանում ա, «մասնագետ» են սարքում, ով Արամ Մանուկյանին պատվում ա, հեռացվում ա, տասնամյակների հայկական փորձն ու կրթությունը թուրքերի ներկայաուցիչների ու ազատություն ռադիոների և նախանձ շարժողն ա և թշամին: Զորակցությունս մասնագետ դասախոսներին ու նրանց ուսանողներին, Հայաստանը նորից կդառնա մասնագետների երկիր ու կընկնի իր բնական վիճակի մեջ»: Աղբյուրը` Հովհաննես Իշխանյան |

«Որ մարզում քանի դպրոց է նախատեսում փակել օկուպացիոն վարչակարգը». Կարեն Վրթանեսյան (լուսանկար)
251Երեկ, 19:54
Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ»
32821.02.2026, 09:24
ԿԳՄՍՆ-ն հերքում է սեպտեմբերից 231 դպրոց փակելու մասին լուրերը
42520.02.2026, 14:06
«231 դպրոց կփակվի այս տարի մարզերում». Սյուզի Բադոյան
38320.02.2026, 13:40
Հայ ուսանողներին առաջարկում են թուրքական կրթաթոշակ ստանալ (լուսանկար)
59718.02.2026, 20:06
«Քաղաքական հայացքներ արտահայտելու համար շատերիս ազատել են բուհերից»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
50618.02.2026, 11:12
«Ծնողն ահազանգում է Երևանի թիվ 197 դպրոցում հնարավոր դրամահավաքների մասին»․ Կարինե Թորոսյան
82316.02.2026, 11:24
«Ինչո՞ւ է ԵՊՀ-ն «տակ տալիս»». Կարեն Հեքիմյան
122108.02.2026, 18:54
