Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ռազմական էսկալացիայի համար»․ Սուրեն Սուրենյանց

«Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ռազմական էսկալացիայի համար»․ Սուրեն Սուրենյանց
235
Երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ., 16:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ռազմական էսկալացիայի համար
Ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը:
Բաքուն վերջին օրերին անընդհատ ապատեղեկատվություն է տարածում՝ իբրև թե Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Ակնհայտորեն Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ռազմական էսկալացիայի համար:
Օգոստոսի 30-31-ի հայ- ադրբեջանական պաշտոնական շփումներում ի՞նչը չի բավարարել Բաքվին կամ արդյո՞ք հակառակորդը հիմքեր ունի ենթադրելու, թե պաշտոնական Երևանը հետ է կանգնելու ենթադրյալ ինչ-որ պայմանավորվածությունից:
Այս հարցերը սպասում են պատասխանների»: