«Փաշինյանը վայելում է ԱԺ բոլոր 107 պատգամավորների վստահությունը, հակառակը ոչ ոք չապացուցեց»․ Ղազարյան
![]() 248 Երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2022 թ., 17:20 Այս պահին ընդդիմադիր ոչ մի պատգամավոր չի միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկին։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասել է «Անկախություն» շարժման առաջնորդ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Հիշեցնենք, Էդգար Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ բաց նախաձեռնություն կա՝ վարչապետին անվստահություն հայտնելու և նշել էր, որ բոլոր պատգամավորները դրան կարող են միանալ։ «Ամեն դեպքում, ես իմ սեփական օրակարգով առաջ եմ գնում՝ հարգելով բոլոր այն գործընթացները, որոնք մինչ այս տեղի են ունեցել։ Իմ նախաձեռնությունը չի ավարտվել, իր տրամաբանությամբ է ընթանում, բոլոր հնարավոր քայլերին գնալու ենք, որպեսզի տեսնենք Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Երկու հնարավորություն կար նրան հեռացնելու. մեկը սպառվել է, քանի որ դատախազի գործողություններին քիչ ժամանակ է մնացել, միակ հնարավոր տարբերակը մնացել է այն, որ պատգամավորները վարչապետի նկատմամբ անվստահություն հայտնեն։ Ոչինչ տեղի չի ունեցել, զարմանալի է, որ նույնիսկ ընդդիմադիր պատգամավորները չեն միանում այս նախաձեռնությանը»,-ասել է նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
