Տիգրան Արզաքանցյանը կեղծ փաստաթղթերով խաբել է պետությանը․ «Ժողովուրդ»
![]() 210 Չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016 թվականի հուլիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք, որում ներգրավված է գործարար, նախկին պատգամավոր, այսօր արդեն «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Ինչի՞ մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արզաքանցյանին պատկանող ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետությանը: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲ ընկերությունում իրականացված՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2014-ին «Բիլդ Քընստրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել է Կոտայքի մարզի «Լուսաջուր» տարածքի մուտքային տարածքի ճանապարհի շինարարության համար նախագծային և աշխատանքային փաստաթղթեր կազմելու վերաբերյալ պայմանագիր: Կողմերը 2015 -ին կազմել են աշխատանքների կատարման ընդունման-հանձնման ակտ՝ հաստատելով, որ աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով: Աշխատանքի արժեքը սահմանվել է շուրջ 52 մլն դրամ: ՊԵԿ կողմից հիմնավորվել է, որ նշված ընկերությունների պաշտոնատար անձինք, առանց փաստացի ծառայությունների մատուցման, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: Տեղեկացնենք, որ «Պարամաունտ գոլդ մայնինգ» ընկերության բաժնետերերն էին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը և Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի ևս փաստաթուղթ կեղծելու պատճառով Արզաքանցյանը չկարողացավ մասնակցել ընտրություններին: Նա ՌԴ Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտից կեղծ փաստաթուղթ էր բերել, իբրև սովորել է այնտեղ 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականը, մինչդեռ չի սովորել: Կեղծ փաստաթուղթը նրան օգնել էր գրանցվելու որպես պատգամավորի թեկնածու, սակայն նրա գրանցումը մինչև ընտրության օրը մերժվեց: «Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ահա այսպես է դատարանում արդարացել Տիգրան Արզաքանցյանը»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
