«Հայաստանը պետք է ճշգրտումներ անի իր ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում». Լևոն Շիրինյան
![]() 260 Չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ., 17:06 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է. «Ակնհայտ է, որ հետպատերազմյան շրջանում որոշակի իմաստով առաջացել է ներքաղաքական կայունություն, որոշ չափով նաև ամրապնդվել են Հայաստանի Հանրապետության միջազգային դիրքերը։ Տեսանելի է նաև, որ Մոսկվան ոչ միայն չի հրաժարվել իր հակաՀայաստան դիրքորոշումից, այլ իր համար ծանրագույն ռազմաքաղաքական աննպաստ իրավիճակում իսկ շարունակում է իր դավադիր քաղաքականությունը Բաքվի՝ իր դրածոյի՝ ավտոկրատ և էթնոկրատ ԳԵԲԵ-ական Ալիևի միջոցով։ Դա նշանակում է, որ Հայաստանը որոշակի իմաստով պետք է ճշգրտումներ անի իր ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում։ 1. Երկրի ողջ համապատասխան օրենադրությունը պետք է կիրառի ռևանշիստների և 5-րդ շարասյան հանդեպ՝ թույլ չտալու երկրի ներքին կյանքի խաթարում, հատկապես՝ նրանց հանդեպ, ովքեր կարող են քննարկման նյութ դարձնել ՀՀ անկախության և ազատության բացարձակ արժեքները։ Սրա ենթատեքստում՝ հատուկ դիտարկման տակ պետք է լինեն Կրեմլից գործուղղված տարբեր տրամաչափի ծագումով հայ մանկուրտները։ Ի վերջո, պետք է կարգավորվի երկրի ներսից կամ դրսից Հայաստանի դեմ գործող լրատվության հիմնախնդիրը։ 2. Ադրբեջանի հետ բանակցություններում առաջին պլան պետք է մղվի հայ ռազմագերիների ու գերեվարված ՀՀ քաղաքացիների հարցը։ 3. Պետք է ստեղծվի ու գործադրվի Ռուսաստանից հեռացման ու Հայաստանով շահագրգիռ ուժերի հետ մերձեցման ուղեցույց։ Դա թույլ կտա որոշակի գեոստրատոգիական հավասարակշռություն ստեղծել ՀՀ շուրջ, որն էլ ուղիղ ճանապարհ է անիծյալ օրիենտացիոն քաղաքականությունից անցնելու քաղաքականության խաչմերուկային ընկալման»։ Աղբյուրը` Լևոն Շիրինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
