«Ադրբեջանը տեղեկատվական նոր գրոհ է սկսել». Տիգրան Աբրահամյան
![]() 332 Հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ., 10:24 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Որքան էլ իշխանության տարբեր առանցքային դեմքեր, իրար հերթ չտալով, խոսում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա ունենալու, ինքնորոշման իրավունքի իրացման անհնարինության, ադրբեջանցիների հետ բարեկամություն անելու անխուսափելիության մասին, ակնհայտ է, որ նույնիսկ դա բավարար չէ Ադրբեջանին։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը նոր տեղեկատվական գրոհ է սկսել՝ անընդհատ պաշտոնական տեղեկություններ տարածելով առաջնագծում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը պարտաճանաչ ձևով հերքվում է ՀՀ ՊՆ-ի կողմից։ Այս ընթացքում, մի քանի օր առաջ, Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայկական կողմը նույնիսկ զոհ ունեցավ (պատասխան գործողությունների մասին որևէ տեղեկություն չկա)։ Դեռ դժվար է ասել, թե որոնք են այս փուլում ադրբեջանական ակտիվության հիմնական դրդապատճառները, սակայն դրանք կարող են կապված լինել բանակցությունների ներկայիս տեմպերի կամ դրանում ի հայտ եկած նոր հանգամանքների հետ։ Թե ինչ է եղել Բրյուսելում՝ փակ դռների հետևում, և ինչ նոր պահանջներ են իջեցվել ՀՀ իշխանություններին, դեռ դժվար է ասել, սակայն այն, որ Ադրբեջանը շտապողականություն է դրսևորում, շատ հստակ է»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
