«Ընդդիմադիր պատգամավորները դեռևս չեն նախաձեռնում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը». Էդգար Ղազարյան
![]() 360 Հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ., 12:00 «Անկախության շարժում» նախաձեռնության ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկուտեղի սպասումը և առանց պայքարի պարտությունը Արթուր Ղազինյանի թեկնածությունն Անդրանիկ Քոչարյանի տեղակալի պաշտոնում 15 անգամ առաջադրած ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները դեռևս չեն նախաձեռնում ՀՀ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն այն պատճառաբանությամբ, որ վստահ չեն, որ ՔՊ-ի պատգամավորներից մի քանիսը կմիանան այդ նախաձեռնությանը։ Հիմա հնարավոր է դառնում հասկանալ, թե որ խնդիրն էր իրենց համար այդ աստիճան սկզբունքային և կարևոր՝ Արթուր Ղազինյանին Անդրանիկ Քոչարյանի տեղակալ դարձնելը, թե Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելը։ Հուսամ՝ մոտ ապագայում նրանք կվերանայեն իրենց դիրքորոշումը և առիթ չեն տա մեզ այդ ուղղությամբ համակարգված աշխատանք սկսելու համար։ Հ. Գ. 1. Արթուր Ղազինյանն այդպես էլ չի ընտրվել Անդրանիկ Քոչարյանի տեղակալ, ավելին, դուրս է եկել «Հայաստան» խմբակցությունից և վայր է դրել պատգամավորական մանդատը։ Հ. Գ. 2. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել Հանրապետության նախագահի թափուր պաշտոնի համար՝ հնարավորություն տալով ՔՊ-ի թեկնածուին հարթ, սահուն և անխոչընդոտ ընտրվելու համար։ Հ. Գ. 3. Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելու «Դիմադրություն» շարժման պայքարի արդյունքում՝ ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովի նախագահների պաշտոններից հեռացվել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Վահե Հակոբյանը և Արմեն Գևորգյանը (վերջինս հրաժարական է տվել)»: Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
