«Ցանկացած ժողովրդավար երկրում այս հայտարարությունից հետո պետք է սկսվի իմպիչմենթի գործընթաց». Տ. Հայրապետյան
![]() 411 Հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2022 թ., 17:12 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Արսեն Թորոսյանը, ով հանդես է գալիս որպես ՀՀ իշխող ուժի պատգամավոր և կոչված է սպասարկելու մեր պետության ազգային ու անվտանգային շահը, իր ադրբեջանահաճո գործելաոճի համար մի օր հավանաբար կարժանանա «Հեյդար Ալիևի» անվան մրցանակին։ Ցավոք, նա միակը չէ այդ թիմում, ավելին՝ որոշում կայացնողի չհնչեցրած մտքերն է արտահայտում... Իսկ միտքն ամբողջությամբ սուտ է, քանի որ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում Արցախը լինելու էր կա՛մ անկախ, կա՛մ էլ ՀՀ-ի կազմում: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը չգնաց խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով: Առողջապահության նախկին նախարարը, ով դառել է հայ-ադրբեջանական հարաբերությունների «գիտակ» և «պատմաբան», նաև խոստովանեց, որ իշխող ուժը հրաժարվել է իր նախընտրական ծրագրից, քանի որ որոշել է հարմարվել նոր պայմաններին: Ցանկացած ժողովրդավար երկրում այս հայտարարությունից հետո պետք է սկսվի իմպիչմենթի գործընթաց, քանի որ մեծամասնությունը, որը ընտրել է ղեկավար, այլ ծրագրի օգտին է քվեարկել, ըստ որի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ավելին՝ անգամ դրված էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի հարցը: Թող ՔՊ-ն «նոր պայմաններին համահունչ» ծրագիր ներկայացնի, նոր կիմանան ունեն մանդատ Արցախն Ադրբեջանին հանձնելու, թե ոչ»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22

