«Խորհրդարանական ընդդիմության ճգնաժամը խորանում է». Արման Բաբաջանյան
![]() 241 Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 18:06 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Այսօր հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է շարունակել խորհրդարանական աշխատանքների բոյկոտը։ Հայաստանի առջև ծառացած ահռելի մարտահրավերների խորապատկերում խորանում է խորհրդարանական ընդդիմության ճգնաժամը, ընդդիմության լեգիտիմության բացակայության, կամ լեգիտիմ ընդդիմության բացակայության ճգնաժամը: Նախկին կառավարող համակարգ-խորհրդարանական ընդդիմության ԱԺ աշխատանքները բոյկոտելու գաղափարի հանդեպ հանրության վերաբերմունքը կամ տոտալ անտարբերությունն իր հերթին ավելացնում է վտանգները։ Ընդ որում՝ նախկին կառավարող համակարգ-խորհրդարանական ընդդիմության լեգիտիմության բացակայությունն ինքնաբերաբար լեգիտիմ է դարձնում ներկայիս կառավարող մեծամասնությանը՝ որոշակիորեն անգամ անկախ այդ կառավարման արդյունավետությունից: Առանցքային արդյունք դիտվում է այն, որ թույլ չտրվի նախկին համակարգի վերադարձ իշխանության: Մինչդեռ, դա Հայաստանի համար չափազանց անհամարժեք և փոքր խնդիր է՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների և դրանցից բխող մարտահրավերների համատեքստում: Եվ այստեղ է, որ առկա է խորքային քաղաքական ճգնաժամը՝ Հայաստանում որակապես և բովանդակային առումով իրապես այլընտրանքային ընդդիմության բացակայությունը, որի առկայությունը ոչ թե «կարդարացնի» գործող քաղաքական իշխանությանը, այլ կդնի առավել բարձր և լրջմիտ պատասխանատվության տակ: Այդպիսի ընդդիմության բացակայությունն է ներկայումս Հայաստանում քաղաքական ճգնաժամի բուն պատճառը կամ արմատը, որի հաղթահարումն օբյեկտիվորեն պահանջում է, իհարկե, տևական ժամանակ, սակայն դրանով հանդերձ առավել հրամայական է դարձնում հաղթահարման ուղիների փնտրտուքի կամ մշակման ուղղությամբ արդեն այսօր շոշափելի աշխատանքի անհրաժեշտությունը: Այս օրակարգը պետք է դառնա արտախորհրդարանական ուժերի գլխավոր անելիքը։ Անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ համակարգված և համադրված աշխատանք տանեն այն ուժերը, որոնք ունեն համապատասխան ներուժ և ռեսուրս»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
