«Ընդդիմադիրներին ուղիղ ասում եմ՝ եթե էլի չգան նիստերի, մանդատից կզրկվեն». Ալեն Սիմոնյան
![]() 281 Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 17:24 «Ընդդիմությունը պետք է մտածի խորհրդարան վերադառնալու մասին, ԱԺ աշխատանքը դրանից որևէ կերպ չի տուժում, դրանից տուժում են իրենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ նիստերը բոյկոտելու վերաբերյալ հայտարարությանը։ «Իրենք շարունակում են զբաղեցնել սենյակներ, ստանալ աշխատավարձ, բայց չգալ նիստերին»,- ասել է Սիմոնյանը՝ շարունակելով․ «Ծանոթացել եմ մի հետազոտության․ հարցում է անցկացվել և մեր քաղաքացիների 90 տոկոսը՝ անկախ քաղաքական հետաքրքրություններից, բացասական են վերաբերվում այդ գործելաոճին։ Ինչ վերաբերում է հետագային, ես չեմ կարծում, որ մենք ևս մեկ անգամ իրենց կտանք այդ հնարավորությունը՝ չգալ այստեղ, և դա մնա առանց հետևանքի»։ Արդյոք այդպիսով սպառնում է մանդատներից զրկե՞լ ընդդիմադիր պատգամավորներին՝ հարցին, ԱԺ նախագահը պատասխանել է․ «Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ, և դա օրենքի պահանջն է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
