«Ի՞նչ ասաց Պուտինը». Նաիրի Հոխիկյան
![]() 591 Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 21:18 Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ի՞նչ ասաց Պուտինը Մի քանի օր առաջ ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում տեղի ունեցած համաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի միտք արտահայտեց, որոնք լայն քննարկման առարկա դարձան ինչպես այնտեղ, այնպես էլ հայ հանրության մեջ։ Պուտինը Կոսովոյի ինքնորոշման օրինակով շեշտեց, որ եթե ՄԱԿ-ի կողմից դա համարվել է իրավունքի իրացում, ապա նույնը պետք է լինի նաև Դոնեցկի և Լուգանսկի դեպքում։ Մենք՝ հայերս, այդ խոսքերը, բնականաբար կարող ենք նաև տեղայնացնել Արցախի պարագայում, թեպետ, եթե նկատեցիք, Պուտինի հայտարարությունից ընդամենը 1 օր անց Նիկոլ Փաշինյանի անձնական բազմակի օգտագործման Արսեն Թորոսյանը, բնականաբար իր տիրոջ հանձնարարությամբ, բարբաջեց, թե Արցախի անկախության հնարավորություն գոյություն չունի։ Այսինքն՝ ռուսներն ամենաբարձր մակարդակով ակնարկում են նաև Արցախի անկախության հնարավորության մասին, իսկ Հայաստանի իշխանությունն արձագանքում է, թե դա հնարավոր չի։ Այլ կերպ ասած՝ Ալիևին ու Էրդողանին արդեն խոստացած է։ Վլադիմիր Պուտինի մյուս կարևոր ակնարկը Խոսելով Ուկրաինայի իշխանության մասին՝ ՌԴ նախագահն արեց այսպիսի արտահայտություն՝ դրանք ապօրինի իշխանություն են, քանի որ հեղաշրջման շնորհիվ են դարձել Ուկրաինայի ղեկավար։ Ուշադրություն դարձրեք այդ մտքին ու տեղայնացրեք Հայաստանի վրա։ Հիշո՞ւմ եք՝ Հայաստանում էլ 2018-ին եղավ հեղաշրջում։ Եվ Պուտինի որևէ խոսք հենց այնպես չէր կարող լինել՝ կողքին ունենալով Նիկոլ Փաշինյան։ Իհարկե, ոմանք հիմա կասեն, թե Հայաստանում 2021-ին եղել է ընտրություն։ Ճիշտ եք, բայց նույնկերպ 2019-ի մայիսին Ուկրաինայում էլ տեղի էր ունեցել ընտրություն, որի ժամանակ հաղթել էր հրեա դերասան Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի իշխանությանն անօրինական անվանելով՝ Պուտինը հստակ ասաց, որ անօրինական է համարում նաև դրա կայացրած որոշումները։ Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց նույնպիսի հայտարարություն կարվի նաև Հայաստանի ապօրինի ու դավաճան իշխանության մասին։ Բայց դրան հասնելու համար նախ Հայաստանում պետք է ձևավորվի իշխանության ապօրինի ու հակահայկական քայլերի դեմ սկզբունքորեն պայքարող ազգային, ուժեղ ու ժողովրդական ընդդիմություն»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
