«4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա». Սասուն Միքայելյան
![]() 272 Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 22:06 Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամբ հարուցվող քրեական գործերին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետևությունը լինելու է այն, որ այո, կարող էր այլ ելք լինել։ Նա նաև ասել է, թե տպավորություն է, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից »: Այս հայտարարության շուրջ «Փաստինֆո»- ն մի քանի հարց է ուղղել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին: -Պարոն Միքայելյան, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակի ղեկավարության նկատմամաբ հարուցվող քրեական գործեին հայտարարել է, թե իր զգացողությամբ, դրանց հետևությունը լինելու է այն, որ պատերազմում կարող էր այլ ելք լինել։ Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ,այսինքն, գեներալիտե՞տն է կայացրել այնպիսի որոշումներ, որոնք պարտություն են բերել: -Էդ հարցն ուղղեք իրավապահ մարմիններին, ես չեմ կարա պատասխանեմ: Հետագայում պարզ կլինի: -Փաշինյանը նաև ասել է, թե տպավորություն էր, որ ոչ թե իր հրամաններով են առաջնորդվել, այլ «եսիմ որտեղից»: Որտեղի՞ց կարող էին գալ որոշումները: -Ես չեմ տիրապետում: Իրավաբանների որոշումն ա, տենանք՝ ինչ կպարզեն: -Դուք ՝ որպես ազատամարտիկ, ի՞նչ եք կարծում, կարող էր պատերազմն այլ ելք ոինենալ, հնարավորություն կա՞ր բեկում մտցնելու: -Ես չեմ ուզում հիմա էդ հարցին պատասխանեմ, որովհետև էդ լուրջ խնդիր ա, ընթացքում ամեն ինչ պարզ կլնի, կընկնի իրա տեղը: սաղ տարվա մեջ չորս մասը իրար դավաճան են գոռում, վերջիվերջո, պտի հասկանանք՝ ով ա ինչ արել, ով ինչ համար պտի պատասխան տա: -Այսինքն, կարծում եք՝ դավաճանությու՞ն է եղել: -Եթե երեսունքանի հոգի մարդ ա նստած բարձրագույն սպայական կազմից, ո՞նց կարա չլինի: Երեսունքանի հոգի սպա նստած ա դավաճանության հոդվածով, թող պարզվի՝ ով ա եղել: -Օրինակ, Լելե Թեփեի օպերացիայից Փաշինյանն էլ է տեղյակ եղել...
-Բայց կարծում եք այդ քննությունն օբյեկտի՞վ կլինի: -Դե, ասում եմ՝ չորս մասի բաժանած, իրար դավաճան են գոռում, թող պարզեն, եթե կա մեկը, որ ճիշտը գիտի, թղ ասի՝ էս մարդն ա արել: -Միքայել Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի նկատմամբ գործեր են հարուցվել: Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր, կարծում եք նա է՞լ պիտի պատասխանատվության կանչվի, եթե գեներալների նկատմամբ հարուցում են: -Միքայելյան Սասունն էլ լինի, եթե սխալ բան ա արել պտի պատասխանատվության ենթարկվի: Էտի նենց բան չի, 4 հազար էրեխա ա զոհվել, հող ենք կորցրել, պտի գլխով-ոտքով պատասխան տան՝ ով դավաճանել ա: -Անգամ Փաշինյա՞նը: -Ես կռվող տղա եմ, երկիրը կործանվում ա, դու հելել ես՝ ինձի բան ես բացատրում... |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
