Իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատվելու հանգամանքը. «Ժողովուրդ»
![]() 283 Շաբաթ, 10 սեպտեմբերի, 2022 թ., 10:18 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը տևական ժամանակ ուսումնասիրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու փաստաթղթերն ու գործընթացը: Մեր տեղեկություններով՝ այս քայլին իրավապահ համակարգը գնացել է այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս տարվա ապրիլին Ազատության հրապարակում նստացույց էր անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամիսներ շարունակ իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատման բոլոր փաստաթղթերն ու եկել այն համոզման, որ Արթուր Վանեցյանի որդին օրինական ճանապարհով է ազատվել ծառայությունից, այդ գործընթացում անօրինական որևէ բան չկա: Ասել է թե՝ նախաքննական մարմինները նյութեր են փնտրել, որպեսզի մեղադրանք առաջադրեն և պատժեն Վանեցյանին, բայց այդ դրվագով չեն հաջողել: Հանուն արդարության՝ նշենք, որ Վանեցյանի՝ բանակում ծառայություն չանցած որդին հոր հետ կամավորական հիմունքներով Արցախ էր մեկնել 44-օրյա պատերազմի օրերին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
