«Թուրքիան ու Ադրբեջանը պահը չեն կորցնի մեր երկրի դեմ ագրեսիվ գործողություններ վերսկսելու». Սեյրան Օհանյան
![]() 326 Երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ., 12:12 «2018-ից սկսած՝ արտաքին ու բազմակողմ հարաբերությունները հետևողականորեն փչացել են, դիվանագիտությունը խայտառակ ձախողումներ է արձանագրել, իսկ տնտեսական առումով սաստկանում է գնաճն ու աղքատությունը և այս ամենը՝ հանրության պառակտմանն ու արտագաղթին զուգահեռ»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը: «Ակնհայտ է, որ ռուս-արևմտյան հակամարտությամբ պայմանավորված, Թուրքիան ու Ադրբեջանը պահն անգամ չեն կորցնի մեր երկրի դեմ ագրեսիվ գործողություններ վերսկսելու: Եթե ոչ համարժեք, ապա գոնե արժանապատիվ դիմակայության պատրաստվելու փոխարեն ՀՀ իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո որդեգրել ու ժողովրդին պարտադրում են «խաղաղություն ամեն գնով» սկզբունքը՝ տեղի տալով թուրք-ադրբեջանական ցանկություններին ու ճնշումներին, բայց դա խաղաղության կեղծ օրակարգ է, նման այն օրակարգին, ինչի արդյունքում ստացանք պատերազմ ու պատություն»,- հավելեց Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր սկսեց իր աշնանային նստաշրջանը. ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում նիստերին: Վերջինները համատեղ քննարկում են անցկացնում՝ «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
