«Արցախի անկախության գաղափարից հրաժարվեցին». Էդուարդ Շարմազանով
![]() 272 Երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ., 15:38 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Նիկոլիզմի խաղաղության օրակարգը տապալված է։ Նույնիսկ նրա թիմակիցներն ու հաճախորդներն են ընդունում, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների։ Սա այն դեպքում, երբ մեռանք ասելով՝ չի կարելի թուրքի ու ադրբեջանցիների խաղը խաղալ։ Բայց նիկոլիստները... Արցախի բանակը գլխատեցին: Դեմարկացիա ու դելիմիտացիա անել համաձայնվեցին: Ադրբեջանի 5 կետերն ընդունեցին: Արցախի անկախության գաղափարից հրաժարվեցին: Վախեցան Արցախ գնալ: Գորիս-Կապան ճանապարհը տվեցին: Հայաստանի 41 քառ. կմ ադրբեջանցիներն օկուպացրեցին։ Պատերազմից հետո բանակը վերազինելու որևէ քայլ չարեցին։ Իսկ հիմա նապաստակի նման գոռում են, թե ռազմական սադրանքները չեն բացառում։ Դրա մեղավորը դուք եք, ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Թե՞ սցենարով որոշ տարածքներ նոր ռազմական էսկալացիայով կամ դրա սպառնալիքի տակ պետք է հանձնեք»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
