Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սահմանամերձ Այգեձորում ՔՊ-ականերին ասել են, որ իրենց հետ Բերդում ապագա չկա»․ Ո․ Սարգսյան

«Սահմանամերձ Այգեձորում ՔՊ-ականերին ասել են, որ իրենց հետ Բերդում ապագա չկա»․ Ո․ Սարգսյան
209
Երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ., 19:24

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանամերձ Այգեձորում ՔՊ-ականերին ասել են, որ իրենց հետ Բերդում ապագա չկա
Սեպտեմբերի 7-ին Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեձոր գյուղում սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ համայնքի ավագանու ընտրությունների կապակցությամբ քարոզարշավ անող ՔՊ կուսակցության անդամների հետ վիճաբանություն է եղել։ Այգեձորից հայտնեցին,որ Այգեձորի նախկին գյուղապետ Սասուն Սաֆարյանին զայրացրել է «Բերդում ապագա կա» ՔՊ-ական կարգախոսը։ Նա վրդովվել է, ասելով, թե ի՞նչ ապագա կարող է լինել ներկա իշխանության օրոք, դժգոհել նաև տարիներ առաջ կառուցված Բերդ-Այգեձոր-Չինարի ավտոճանապարհի Այգեձորի հատվածի որակից, որտեղ ասֆալտը փռել են մեկ շերտով։ Այգեձորի հատվածում ճանապարհը հիմնանորգել է Վանաձորից ճանապարհաշինական ինչ-որ կազմակերպություն»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան