«Միթե՞ կարծում են, որ կոտրելու են տղերքին»․ Գոռ Սարգսյանն ու Տարոն Մանուկյանը կմնան կալանքի տակ
![]() 206 Երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ., 20:30 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջին լուսանկարում Տարուն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանն են, 44-օրյա պատերազմի օրերին հյուսիսային Արցախում, թիկունքում՝ Արցախ աշխարհը։ Մնացին առաջին օրվանից իբրև կամավոր մինչև 2020-ի նոյեմբերը, դիրքեր չզիջելով։ Երկրորդում ևս նրանք են, իրենց մարտական ընկերոջ, հիմա արդեն ԱԺ պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ։ Մեր երկրում պայքարի օրերին, որի ընթացքում որևէ պահ չընկրկեցին, չջիզեցին։ Հիմա նրանց տեսնելով, ո՞ր մի տխմարն է կարծել, թե բանտերով կարող է նրանց կոտրել։ Թե կարող են ինձ, մեր կուսակցությունը կոտրել։ Այսօր 5-ամսյա կալանքից հետո, երբ այլևս մեղադրանքը փշուր-փշուր է եղել ու տապալվել է, բայց շարունակվում է նրանց անազատության մեջ պահել, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր ոչ անհայտ Մնացական Հարությունյանը գրավոր ընթացակարգով մերժել է տղաների խափանաման միջոցը փոխելու պաշտպանական միջնորդությունը։ Երբ միջնորդություն ներկայացվեց վերաքննիչ, մի փոքր հույս ունեի։ Բայց երբ հայտնի դարձավ, որ այն քննելու է Արմեն Դանիելյանի գործի աննկուն շարունակող Մնացը, արդեն պարզ էր ելքը։ Նրա ծառայամտության շարքում են Ռոբերտ Քոչարյանին, Առուշ Առուշանյանին կալանքի տակ պահելու խայտառակ որոշումները։ Սա ինչ է, որ չաներ։ Այս ամենին հանգիստ եմ վերաբերվում, գիտեմ, թե որքան են որդիս ու Գոռը ուժեղ ու գիտակցում են ամեն ինչ։ Միայն մի հարցում եմ զայրանում։ Այս իշխանության փոքրոգության ու ամենաշատը՝ անուղեղության համար։ Միթե՞ կարծում են, որ կոտրելու են տղերքին, կարծում են ինձ լռեցնելու են։ Մոռացեք դա ու շարունակեք նույն ընթացքով։ Մի օր առերեսվելու եք։ Ի դեպ, մեկ էլ հիշեք մի փաստ, ականջներիդ օղ արեք։ Գոռն ու մեր երիտասարդականի դասակի տղաներից շատերն ունեին Մահ կամ ազատություն գրությամբ վզի շղթաներ։ Օգոստոսի 7-ին Տարոնի ծննդյան օրն էր։ Ընկերուհին նմանատիպ գրությամբ շղթա էր նրան նվիրել։ Հիշեք դա, բոլորն էլ կրում են Մահ կամ ազատություն գրությամբ շղթաներ։ Վերջակետ»։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
